Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 22:30 12-07-2025

Նիկոլի «բեսպրեդելն ա». ընտրություններից առաջ ձերբակալություններով հակառակորդներին հեռացնում է. հարցում

2020-ի նոյեմբերի 10-ին՝ Նիկոլ Փաշինյանի կողմից կապիտուլյացիա ստորագրելու գիշերը, Կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում և այլ վայրերում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 7 անձ է ձերբակալվել։ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ 7 անձի նկատմամբ որպես խափանման միջոց վարչական հսկողությունը ընտրելու վերաբերյալ: Մայիսին ՔԿ-ն հայտնել էր այս դեպքով ձերբակալված 9 անձի մասին:

Հիշեցնենք՝ 2020-ին պաշտոնական քարոզչությունը հայ հանրությանը վստահեցնում էր, որ հաղթանակը հայկական կողմինն է լինելու, սակայն նոյեմբերի 10-ի գիշերը Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Ղարաբաղում պատերազմը դադարեցնելու մասին հայտարարություն է ստորագրել Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Ալիևի և Պուտինի հետ, ինչը քաղաքական ու վերլուծական շրջանակները կապիտուլյացիա են որակում։ Նույն օրը Երևանի տարբեր կետերում բողոքի ակցիաներ սկսվեցին, որոնք շատ արագ անկարգությունների վերածվեցին: Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ցուցարարները հարձակվեցին Կառավարության շենքի վրա՝ ապակիները կոտրելով ու վնասելով գույքը։ Ազգային ժողովում նույնպես անհանգիստ էր, ցուցարարները մտել էին նիստերի դահլիճ:

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ձեր կարծիքով՝ ինչու են 2020 թվականի կապիտուլյացիայի գիշերը կառավարություն և ԱԺ մտած անձինք միայն հիմա ձերբակալվում»։

Հարցվածների մեծ մասը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է, այդ պատճառով էլ 5 տարի անց սկսել է մարդկանց ձերբակալել։

«Դե որովհետև Նիկոլին տենց ա պետք։ Ինքը չեք տեսնում բեսպրեդել ա, ինքը տենց ա խաղում»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ Նիկոլ Փաշինյանը սրանով իր վախերն է ցույց տալիս։

«Ընտրություններ են շուտով լինելու, բոլոր դեպքերում Փաշինյանը ձգտում է հակառակորդներ չունենա և հասարակության մեջ իրեն թվում է, թե ավելի մեծ պատիվ կունենա, բայց դրանով ինքն ավելի ա արժեքազրկվում, քանի որ դա ցույց է տալիս, որ ինքը վախենում է»,- նշեց նա։

«Կարծում եմ՝ թափ հավաքեց ղեկավարը»,- պատասխանեց անցորդներից մեկը։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ Նիկոլ Փաշինյանը վախեցած է։

«Չեմ կարող ասել, որովհետև ես իրանց՝ էս կառավարությանը ո՛չ սիրում եմ, ո՛չ էլ հարգում եմ»,- ասաց նա։

«Պահը հիմա էր հասունացել, հիմա արեցին»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը