copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:38 11-07-2025

Վահագն Խաչատուրյանը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է հայ-եգիպտական հարաբերությունները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին՝ Եգիպտոսի ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ:

Նախագահը շնորհավորել է դեսպանին, Եգիպտոսի ղեկավարությանը և եղբայրական ժողովրդին տոնի առթիվ՝ մաղթելով խաղաղություն, զարգացում և հաջողություններ։

«Շնորհիվ նաև Ձեր ջանքերի՝ հայ-եգիպտական հարաբերությունները շարունակական զարգացում են ապրում և հաջողություններ արձանագրում։ Պատահական չէ, որ Եգիպտոսը եղել է այն առաջին երկրներից մեկը, որ դեսպանատուն է բացել Հայաստանում, իսկ Հայաստանը՝ իր առաջին դեսպանություններից մեկը հենց Կահիրեում։ Այս հարաբերություններում մեծ դեր ունի նաև Եգիպտոսում հաստատված հայկական համայնքը»,- ողջունելով դեսպանին ասել է նախագահը։

Վահագն Խաչատուրյանը նշել է նաև, որ Եգիպտոսը Հայաստանի համար բարեկամական երկիր է, և երկու ժողովուրդների միջև կապերը ձևավորվել են պատմական հիմքերի վրա։

«Եգիպտոսն ու Հայաստանը հնագույն քաղաքակրթություններ կրող երկրներ են, և մեր ժողովուրդների միջև կան բազմաթիվ ընդհանրություններ»,- ասել է նախագահը։ Նա նշել է, որ Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորված քաղաքական բարձր մակարդակը լայն հնարավորություններ է ընձեռում՝ առավել խորացնելու համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում։ Նախագահը հավելել է, որ այդ քաղաքական երկխոսությունն իր դրական ազդեցությունն է թողնում նաև գործարար կապերի զարգացման վրա՝ ստեղծելով նոր հնարավորություններ տնտեսական փոխգործակցության համար։

Դեսպան Սերենադ Գամիլը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար՝ նշելով․ «Պարոն նախագահ, ինձ համար մեծ պատիվ է հանդիպել Ձեզ։ Մեր ազգային տոնի նախաշեմին Ձեր կողմից ցուցաբերված ջերմ վերաբերմունքն ու աջակցությունն առանձնահատուկ նշանակություն ունի։ Շնորհակալ եմ այն աջակցության համար, որ Դուք մշտապես ցուցաբերում եք Հայաստանում իմ դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում, որը միտված է մեր երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացմանը»։

Դեսպանը մատնանշել է 2023 թվականի սկզբին Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցը՝ նշելով, որ այն նոր խթան հանդիսացավ հայ-եգիպտական հարաբերությունների սերտացման և փոխգործակցության խորացման համար։ Սերենադ Գամիլը նաև ընդգծել է եգիպտահայ համայնքի նշանակալի ներդրումը Եգիպտոսի զարգացման գործում:

Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման օրակարգին և հեռանկարներին: Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նաև Եգիպտոսի հավասարակշռված և կառուցողական մոտեցումը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը