Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 10 ամիս առաջ - 12:08 10-07-2025

50 մլն եվրոյի համաձայնագիր կկնքենք ԵՄ բանկի հետ՝ «ՀՀ՝ դիմակայուն Սյունիք» ծրագրի համար. նախարար

Կառավարությունն իր այսօրվա՝ հուլիսի 10–ի նիստում հավանություն տվեց Հայաստանի և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան - Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ+ Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրին։

Համաձայն Ֆինանսական համաձայնագրի՝ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 50 մլն եվրո վարկային միջոց, իսկ ՀՀ կառավարությունը պարտավորվում է համաֆինանսավորել հարկերը, տուրքերը, Ծրագրի իրականացման հետ կապված գործառնական ծախսերը և մնացած այն ծախսերը, որոնք վարկային միջոցներից թույլատրելի չէ իրականացնել։

Ծրագրի Ֆինանսական համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ է նախատեսվում Ֆինանսական համաձայնագրի ստորագրման ամսաթվից հետո՝ 12 ամիս։

Ծրագրի ավարտի ժամկետ է նախատեսվում Ֆինանսական համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։

Ծրագրի նպատակն է ապահովել վերականգնման աջակցություն՝ կատարելով ներդրումներ կարևորագույն հանրային ենթակառուցվածքներում, ինչպես նաև բարելավելով Հայաստանի հարավային շրջանում տեղահանված բնակչության հիմնական ենթակառուցվածքային կարիքները, որոնք զգալիորեն տուժել են Լեռնային Ղարաբաղի ճգնաժամից։

Ծրագրի նպատակն է թիրախային աջակցություն տրամադրել Սյունիքում բազմաոլորտային ներդրումներ կատարելու միջոցով՝ անդրադառնալով վերջին հակամարտությունների հետևանքներին: Այն կներառի Սյունիքի մարզի տարբեր համայնքներ, որոնք զգալիորեն տուժել են պատերազմից, կենտրոնանալով այն համայնքների վրա, որոնք կա՛մ հյուրընկալում են տեղահանված մարդկանց, կա՛մ իրենք են վերականգնվում հակամարտության հետևանքով կրած վնասներից:

Ամենից շատ դիտված