Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին Միտք 10 ամիս առաջ - 19:26 09-07-2025

Էականն այն է, թե ԱՄՆ-ն ճանապարհների ապաշրջափակման առաջարկ արե՞լ է. քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ հուսով է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ մոտ ապագայում կկնքվի խաղաղության համաձայնագիր:

Ռուբիոն դարձյալ չի անդրադարձել օրերս տարածված տեղեկությանը, թե արդյո՞ք ԱՄՆ-ն Հայաստանին ու Ադրբեջանին անում է ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ որեւէ առաջարկ:

Սա է էականը, որովհետեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագիրը բացարձակապես չի լուծելու խաղաղության հարցը, քանի դեռ լուծում չունեն մյուս առանցքային հարցերը՝ թե ճանապարհների հետ կապված, թե կապված նաեւ սահմանազատման ու սահմանագծման գործընթացի հետ:

Ի վերջո, «մոռացության» է մատնված նաեւ հարցը, թե ինչու՞ չի մեկնարկում սահմանազատման ու սահմանագծման գործընթացը, որի աշխատանքային կանոնադրությունը պատրաստ է վաղուց եւ կողմերը հաստատել են վաղուց: Ամիսներ առաջ հայտարարվեց, որ պայմանավորվել են ուղղությունը՝ Հյուսիսային կետից մինչեւ հարավային կետ: Ուրեմն ինչու՞ չի մեկնարկում գործընթացը:

Ակնհայտ է, որ հայ-ադրբեջանական գործընթացը խաղաղությանը մոտ է միայն ու միայն խոսքերով, իսկ ըստ էության այն բացարձակապես հեռու է խաղաղության իրական նախադրյալներից:

Այդ իմաստով, ի դեպ, կարիք չկա նաեւ խաբել հայ հանրությանը, ներկայացնելով, թե իբր մոտ է խաղաղությունը եւ այն արտահայտվելու է պայմանագրով: Բոլորովին: Պայմանագրով արտահայտվել կարող է միայն ինքնախաբեությունը, պատրանքը, բայց ոչ խաղաղությունը: Խաղաղությունը ուժերի հարաբերակցության վրա հիմնված բովանդակություն է: Երբ կա այդ բովանդակությունը՝ միկրո կամ մակրո մակարդակում, ապա նույիսկ կարող է չլինել որեւէ պայմանագրի կարիք: Երբ այդ բովանդակությունը չկա, կարող են լինել տասնյակ պայմանագրեր, որոնք պարզապես ի չիք կդառնան մի քանի ժամվա ընթացքում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել