Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 10:55 09-07-2025

Վիրավորներից մեկը փոխգնդապետ է, մի քանիսի վիճակը ծանր է․ նոր մանրամասներ՝ ՊՆ զորամասի պայթյունից

Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ երեկ ՊՆ N զորամասում վիրավորում ստացածները 8 հոգի են ու բոլորը վարժական հավաքի մասնակիցներ։

Վիրավորներից մեկը վարժական հավաքի մասնակիցներին պարապեցնող ՊՆ N զորամասի փոխգնդապետ է։ Ըստ հասած լուրերի՝ վիրավորներից մի քանիսի վիճակը ծանր է։

Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը երեկ հայտնել էր․

«Հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն | ՀՀ ՊՆ Մանրամասներ քիչ անց եւս կներկայացնենք»,- ասված էր հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ