Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 11:48 08-07-2025

Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով:

«Բեյրութի փողոցից դեպի Գր․ Լուսավորչի և Արգիշտիի փողոցների ուղղությամբ.
Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց միայն աջ դեպի Գր․ Լուսավորչի փողոց ուղղությամբ, իսկ 3-րդ գոտուց միայն ուղիղ դեպի Արգիշտիի փողոց ուղղությամբ։ 2-րդ Երթևեկելի գոտին հատկացված է հասարակական տրանսպորտին։

Իտալիայի փողոցից դեպի Խորենացի և Վ․ Սարգսյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ
բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց աջ և ուղիղ, 2-րդ գոտուց՝ ուղիղ, իսկ 3-րդ գոտուց, որը հատկացված է հասարակական տրանսպորտին, միայն ձախ ուղղությամբ։

Արգելվել է կանգառը Իտալիայի փողոցի աջակողմյան հատվածում»,- ասված է հաղորդագրությունում։