copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 20:58 07-07-2025

Սահմանամերձ Ախուրիկի բնակիչները կարկուտից ոչնչացված բերքի համար փոխհատուցում չեն ստացել

Հունիսի 14-ին Շիրակի մարզում տեղացած հորդառատ անձրևի ու կարկուտի ահռելի վնասների համար մարդիկ փոխհատուցում չեն ստացել։ Ախուրյան խոշորացված համայքնի վնասներ կրած գյուղերից մեկն էլ սահմանամերձ Ախուրիկն է։

Գյուղացիները Oragir.News-ին պատմել են, որ անցած տարի էլ էր նույն վիճակը, բայց իրենք մի կոպեկ փոխհատուցում չեն ստացել։

«Տարի եղել է, որ ավելի շատ ենք վնասներ կրել, բայց 1 դրամ փոխհատուցում չենք ստացել։ Ո՞վ պտի տա... գուկան, նկարեն, կերթան»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է ախուրիկցի Արա Միլիտոսյանը։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Ախուրիկի վարչական ղեկավար Մարզպետ Սարգսյանի հետ։

«Գույքագրումը ամբողջությամբ կատարվել է, տվյալներն ուղարկել ենք Ախուրյանի համայնքապետարան, այնտեղից էլ Շիրակի մարզպետի աշխախտակազմին պիտի ուղարկեն։Մեր գյուղում պետք է ասեմ, որ վարելահողերի հետ կապված խնդիր չունենք։ Հիմնական վնասը տնամերձ հողամասերին է վերաբերվում, բացի դա տանիքներ են վանսվել ու կոտրվել են ապակիներ։ Էսպես ասեմ` ինչ մեզնից կախված է, արել ենք»,ասում է Սարգսյանը։ Ախուրիկի վարչական ղեկավարն ասում է`հստակ չի կարող ասել փոխհատուցում կլինի, թե ոչ, բայց իրեն ասել են գույքագրեք վնասները, իրենք էլ գույքագրել են։ Ախուրիկցիները նշում են, որ հույս չունեն, որ իրենց մատից փուշ կհանեն, գյուղում եղել են մարդիկ, ովքեր հրաժարվել են ներկայացնել իրենց ոչնչացված բերքի չափը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
18:00 ՔՊ-ի նոր ախորժակը. ինչպես են կործանում դինամիկ զարգացող «Արարատցեմենտը»