Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 13:15 07-07-2025

Մի քանի նիստ հետո դուք բերելու եք ու ընդդիմադիր լինելը քրեականացնեք․ Գառնիկ Դանիելյան

Սա ակնհայտ բռնաճնշում է, հրահանգով կարված քրեական գործ․ այս մսին այսօր ԱԺ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին վերագրվող մեղադրանքին։

«Գիտենք՝ այս ամբիոնից ինչ է ասել (Նիկոլ Փաշինյանը-խմբ.), ասել է՝ կտանեմ ձեզ ԱԱԾ պադվալներ կլցնեմ։ Այս ամենը դրա շրջանակներում է։ Չեմ զարմանա, որ մի քանի նիստ հետո բերեք ու ընդդիմադիր լինելը քրեականացնեք»,- նշեց Դանիելյանը՝ կրկնելով, որ Արծվիկ Մինասյանի գործը քաղաքական հետապնդում է և որ նա բացառիկ հայրենասեր ու անկաշառ գործիչներից է։

Դանիելյանն իր խոսքն ուղղեց նաև ՔՊ-ականներին՝ հարցրեց․ «Ձեր արածից ձեզ լավ եք զգո՞ւմ, որ ձեր գործընկերներին տանում եք կալանքի։ Սա կոնկրետ հարձակում է «Հայաստան» խմբակցության պատգամավորների վրա»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը