copy image url
Ներքին 1 տարի առաջ - 12:53 07-07-2025

Բագրատ Սրբազանի հետ որոշել ենք բոլոր օղակների զազրախոսների դեմ հայցեր ներկայացնել. Հովհաննես Խուդոյան

Բագրատ Սրբազանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրել է.

«Սարքել սուտ - սեփական սուտը ուռճացնել - հղում անել սեփական ուռճացված ստին։ Ահա թե ինչ է անում հակահայը` Էջմիածնի վրա իր պիղծ հարձակումը պլանավորելիս:

1. Ապացուցված է արդեն, որ քննչական կոմիտեն կեղծել է ձայնագրությունները։

ա. Կոնտեքստից կտրված է հանցագործներին մահապատժի ենթարկելու (գյուլլելու) միտքը։

բ. Քաոսը ստեղծվում է իրավապահների կողմից (տես գլխավոր դատախազի միջնորդագիրը)։

գ. Առկա են բազմաթիվ չհրապարակված նյութեր, որոնք հակադրվում են մոնտաժված ձայնագրություններին։

դ. Առկա են նյութեր, որոնք հերքում են հանցավոր արարքներ կատարելու ոչ միայն ցանկությունը, այլև հնարավորությունը, սակայն թաքցվել են գլխավոր դատախազի կողմից և չեն հրապարակվել Արթուր Սարգսյանի դեմ միջնորդագրում:

2. Իրավապահների կեղծիքները հեշտացնելու նպատակով մեղադրանքները ուռճացվում են տարբեր օղակների քարոզիչների կողմից, օրինակ` Ազգային ժողովում կամ եթերներում հայտարարում են ավտոբուսներ հրկիզելու կամ մարդկանց սպանելու մասին, սակայն այդպիսի տվյալ չկա ոչ կեղծ մեղադրանքում, ոչ էլ ասվել է որևէ իրավապահի կողմից:

3. Իրենց երևակայած ահաբեկչական սցենարը փչելով` փորձում են սլաքներն ուղղել բոլոր հակառակորդների դեմ` եթե դուք չեք ընդունում մեր կեղծիքը, ուրեմն դուք էլ եք ահաբեկիչ:

4. Առաջնային թիրախը, սակայն, Հայ առաքելական եկեղեցին է: Այսօր հակահայը նաև սա ազդարարեց: Իրավապահներին հորդորում եմ չփորձել պաշտպանվել այս կեղծիքներով, դրանք չափազանց ակնհայտ են: Վեհարանը գրոհած յուրաքանչյուրիդ դեմքը ֆիքսվելու է և տրվի հանրությանը:

Հ. Գ. Բագրատ Սրբազանի հետ որոշել ենք վիրավորանքների ու զրպարտությունների համար հայցեր ներկայացնել բոլոր օղակների զազրախոսների դեմ: Մոտ օրերին դատարան կներկայացվի հայցերի առաջին տասնյակը:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը