copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 13:39 06-07-2025

Փաշինյանը ոչ առաջին, ոչ էլ վերջին ավտոկրատ բռնակալն է, ով մնացել է իր սկսած խաղի փլատակների տակ. Մարտիրոսյան

Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Եթե Փաշինյանը չի ուզում հաշվետվություն ներկայացնել , թե շուրջ մեկ ամսից ավել տևած եղկելի հակաեկեղեցական արշավի արդյունքում քանի՞ միլիմետր է մոտեցել իրեն պատվիրված նպատակին, դա կանեմ ես: Արդյունքները սոսկալի վատն են նրա համար, իսկ լուծման ենթակա խնդիրը դեմ է առել պատին:

Վեհափառը վեհարանում է և շարունակում է կրել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տիտղոսը:

Բագրատ և Միքայել սրբազանների նկատմամբ նույնիսկ տիտանական քրեաիրավական գործողություններ, որակումներ ու բնորոշումներ կիրառելուց հետո որևէ կերպ հնարավոր չի դառնում հանրային ընկալումների մեջ արմատավորել քրեաիրավական տարրի էլեմենտ նրանց նկատմամբ: Սրբազանները պատվով կրում են հանուն եկեղեցու, երկրի և ժողովրդի համար անձնվեր պայքարող նվիրյալների պատվաբեր տիտղոսները:

Վեհարանը ասպատակելու փորձերը խայտառակել են ԱԱԾ ինստիտուտը, որպես պետության և ժողովրդի անվտանգությունը ապահովող ինստիտուտ՝ այն վերածելով Փաշինյանի անձնական օգտագործման ռեյդերային ծառայության:

Դատախազական և քննչական ինստիտուտները ի ցույց են դրել իրենց բութ և անորակ մասնագիտական կոնվեյերների բնույթը, ինչը հենց արտահամակարգային իրավական մասնագիտական հանրույթի կողմից մեղմ ասած արժանանում է մասնագիտական պախարակման և ամոթի:

Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների ընկալումներն ու վարկանիշը վեհարանը ասպատակող ուժայիններին դիմադրություն ցույց տալուց և թույլ չտալուց հետո շեշտակի և որակապես դրականորեն փոխվել է:

Սամվել Կարապետյանը, ով իր մեկ կարճ քննադատական ելույթով ամբողջացրեց այս եղկելի արշավի ողջ հանրային մերժելիությունն ու անընդունելիությունը դարձել է լրջագույն քաղաքական ֆակտոր հողի վրա, ով քաղաքականությամբ չզբաղվողների և միևնույնականների մի ահռելի շերտի ստիպել է սկսել հետևել քաղաքական գործընթացներին և ձևավորել հստակ հակաիշխանական դիրքավորում:

Եթե մի կողմ թողնենք իշխանական անարդյունք աղբը, որը ամենօրյա ռեժիմով արտադրվում և դաշտ է նետվում կաթողիկոսի, եկեղեցու, սրբազանների և Սամվել Կարապետյանի մասով այդ աղբը որևէ կերպ չի կապիտալիզացվում Փաշինյանի կողմից որպես իր ճշմարտացիության և քաղաքական ամրության ռեսուրս:

Սրբազաններն ու Սամվել Կարապետյանը մեկուսացված են: Այդ մեկուսացումն ու բանտարկումը տանում են պատվով և դա աշխատում է, ոչ թե ի վնաս իրենց, այլ ի օգուտ իրենց և մեծ նպատակի, որի թիրախը այս իշխանության սննանկության ու վախերի ցուցադրումն ու ապացուցումն է լայն հանրային շերտերի առջև:

Չոր արդյունքում ստորանալուց, խայտառակվելուց, բարոյազրկվելուց, սեփական սնանկությունն ու անարժեքությունը ողջ աշխարհի առջև ի ցույց դնելուց բացի այլ էական արդյունք և քաղաքական կապիտալիզացիա Փաշինյանը չունի և իր նախաձեռնած խաղը շեշտակի շրջվում է իր դեմ, որովհետև յուրաքանչյուր քայլ ավելի է խորացնելու արդեն վա բանկ գնացածի իր պատային կարգավիճակը:
Վեհափառը վեհարանում է և շարունակում է կրել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի կարգավիճակը:

P.S. Նա ոչ առաջին ոչ էլ վերջին ավտոկրատ բռնակալն է, ով մնացել է իր սկսած խաղի փլատակների տակ, որը վերածվել է սեփական քաղաքական վերջնախաղի»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը