copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:14 04-07-2025

Միքայել և Բագրատ Սրբազանները մեկօրյա հացադուլ կհայտարարեն

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Բագրատ Սրբազանը վաղը՝ հուլիսի 5-ին, կհայտարարեն մեկօրյա հացադուլ:

Միքայել Սրբազանը հայտարարել է, որ Սահմանադրության օրվա առիթով իրենք այս եղանակով ուզում են դատապարտել իրենց նկատմամբ ընթացող հակասահմանադրական գործընթացը։

ՄԻՔԱՅԵԼ ՍՐԲԱԶԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Սիրելիներ.

Լրացավ իմ անհիմն և ապօրինի և հակասահմանադրական ձերբակալության և կալանավորման մեկ շաբաթը:

Հայտնում եմ, որ առողջ եմ՝ մարմնով, հոգով և մտքով, ուրախ եմ Տիրոջ օգնությամբ այս փորձությունը հաղթահարելու հնարավորության համար:

Արդարության և Ճշմարտության հաղթանակն այլընտրանք չունի: Ես ամուր եմ և պինդ, ամուր և պինդ մնացեք նաև դուք:

Իմ օրհնությունն եմ հղում իմ կալանավորմամբ տրտմածներին և Աստծո նզովքին եմ հանձնում իմ կալանավորմամբ հրճվողներին:

Փառքը՝ Աստծուն, Հայաստանը Հային…

Հ.Գ. ՀՀ Սահմանադրության օրվա առիթով, մեր նկատմամբ ընթացող հակասահմանադրական գործընթացը դատապարտելով, մենք՝ Միքայել և Բագրատ սրբազաններս, վաղը՝ հուլիսի 5-ին հայտարարում ենք մեկօրյա հացադուլ:

04.07.2025թ.

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել