Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 11 ամիս առաջ - 08:11 03-07-2025

200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ 2025 թ. հուլիսի 20-26-ը նախատեսվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքում անցկացնել «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառումը։ Համաձայն Հայաստանի Հանրապետության պետական գնումների կայքի՝ «Ստարտափ Արմենիա» գիտակրթական հիմնադրամին միջոցառման անցկացման ծառայությունների համար հատկացվել է 200 մլն դրամ։ Պայմանագիրը կնքվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության եւ նշված հիմնադրամի միջեւ։
Իսկ ինչի վրա է ծախսվելու այդ գումարը. հիմնական անցակետը, որը 150 քմ մակերեսով վրանային կոնստրուկցիա է, պետության վրա արժեցել է 3 մլն դրամ։ Միջոցառման հիմնական անցակետի մոտ գտնվող կայանատեղիի համար վճարվել է 1,5 մլն դրամ, որը նախատեսված է 500 մեքենայի համար։ Հիմնական փակ լսարանը, որը պետք է լինի առնվազն 200 քմ մակերեսով վրանային կոնստրուկցիա, կազմել է 6 մլն դրամ։ 3 փոքր փակ լսարանները՝ առնվազն 100 քմ մակերեսով, ընդհանուր արժեքով կազմել են 4,950 մլն դրամ։ 4 բացօթյա լսարաններն անհրաժեշտ կահավորմամբ արժեցել են 3 մլն դրամ։ Հիմնական աշխատանքային սրահի արժեքը կազմել է 3,5 մլն դրամ։ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025» միջոցառման հիմնական մեծ բեմի արժեքը կազմել է 15 մլն դրամ։ Երկրորդային փոքր բեմն արժեցել է 5 մլն դրամ։ Հյուրատուն-ավանում տեղակայված վրանները կահավորանքով հանդերձ արժեցել են 10 մլն դրամ։ 6 օրվա համար տղամարդկանց եւ կանանց առանձնացված զուգարանների արժեքը կազմել է 12 մլն դրամ, բաղնիքը՝ 8 մլն դրամ։ Միջոցառման ֆոտո եւ վիդեո նկարահանման, նաեւ միջոցառման հիմնական մասնակիցների համար համազգեստի պատրաստման համար հատկացվել է 15-ական մլն դրամ։

Մինչդեռ Վարդենիսում 200 մլն դրամով կարելի էր ունենալ, օրինակ, տրանսպորտ` գյուղից-համայնք երթուղիով, կարելի էր ապահովել ջեռուցում բազմաթիվ գյուղերում, եւ շատ այլ կենսական հարցեր կարող էին լուծվել, սակայն Կառավարությունը 6 օրվա համար որոշել է 520 հազար ԱՄՆ դոլար ծախսել»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել