copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 09:28 02-07-2025

Կարևոր է, որ 2026-ին ընդդիմությունը չկրկնի 2021-ի սխալը․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «2021-ի ընտրությունների ժամանակ սեփական ծրագրերը ներկայացնելու փոխարեն ընդդիմությունը մարդկանց ցույց էր տալիս, թե ինչքան վատ կլինի, եթե Նիկոլն ընտրվի, իսկ Նիկոլը դռնեդուռ ընկած համոզում էր, որ իր ընտրվելով շատ լավ է լինելու։ Ասում էր՝ Արցախը անկախ կլինի, Հայաստանում կլինի սոցիալական բարեկեցություն, ուժեղ բանակ կունենանք, և այլն։ Ապագա կա։

Արդյունքում մարդիկ հավատացին լուսավոր ապագայի սուտ ծրագրին, ոչ թե քննադատությանը և մռայլ ապագայի կանխատեսումներին և ծրագրի բացակայությանը։

Մեծ հաշվով, 2021-ին հանրությանը ներկայացվել էր լոկ մեկ ծրագիր՝ Նիկոլի ծրագիրը, ինչն էլ ընտրեց հանրությունը՝ չունենալով մրցունակ այլընտրանք ընդդիմության կողմից։

Հիմա շատ կարևոր է, որ 2026-ին ընդդիմությունը չկրկնի 2021-ի սխալը։

Պետք չի ընկնել Նիկոլի հետևից ու քննադատել, քննարկել նրա ասածները։ Նիկոլը վաղուց ապացուցել է իր՝ դավաճան լինելն ու թշնամու հետ գործարքը։ Ինչքան էլ ասեք, որ նա դավաճան է, բան չեք փոխի։ Չկա ավելի դավաճան կամ ամենադավաճան։ Կա դավաճան, որը ակնհայտ է։

Հիմա Նիկոլ Փաշինյանը իր «կրթվելը նորաձև է» ծրագրով անհատապես հանդիպում է մարդկանց հետ ու նախընտրական քարոզարշավ անում, ներկայացնում իր ծրագիրը՝ համոզելով, որ դավաճանությունը և հայրենավաճառությունը ճիշտ է, ապրելու միջոց է։

Կարևոր է, որ ընդդիմությունն էլ իր ծրագիրը ներկայացնի հանրությանը։ Մարդկանց պատմի, թե ինքը ոնց է պատկերացնում մեր հետագա կյանքը, ինչ ծրագրեր ունի, ինչ հաշվարկներ, ժամանակի ինչպիսի բաժանում է անում, եթե մարդիկ գնան ընդդիմադիր այս կամ այն ուժի հետևից, ինչ ժամանակահատվածում ինչպիսի արդյունքներ կլինեն։

Հավատացեք, եթե լինեն ճիշտ մտածված ու խելքին մոտ ծրագրեր, ապա հանրությունը կվստահի ընդդիմությանը։

Ես ինքս արդեն մեկ տարուց ավելի ծրագրերի փաթեթ եմ դնում ընդդիմադիր դաշտի սեղանին, բայց այդ մարդիկ էլի գերադասում են Նիկոլին քննադատել ու լայքեր հավաքել, թե ով ավելի վատ բան կասի Նիկոլին։ Դա ճանապարհ չի, դա ընդամենը ինքնախաբեություն է և ոչինչ չի տալիս հայրենիքին։ Ճանապարհ ցույց տվեք մարդկանց»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին