copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:00 02-07-2025

Ծերուկն անկառավարելի է դարձել. Անդրանիկ Քոչարյանն ընդդեմ ՔՊ խմբակցության. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորները գրավոր դիմել են ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին՝ պահանջելով տրամադրել իրենց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ամփոփ զեկույցը` ծանոթանալու համար: Սակայն Քոչարյանը քննիչ հանձնաժողովի ՔՊ-ականներին հերթով մերժում է՝ չտրամադրելով այն:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Քոչարյանը մերժման մեջ նշել է, թե պատգամավորները զեկույցին կծանոթանան այն ժամանակ, երբ ինքը ներկայացնի: Այսինքն` որոշել է միանձնյա ներկայացնել հանձնաժողովի անունից կազմված զեկույցը:
Հիշեցնենք, որ դեռեւս ապրիլին Քոչարյանը հայտարարեց, թե 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն իր հատուկ զեկույցը կհրապարակի այս տարվա սեպտեմբերի 27-ին հետեւող Ազգային ժողովի լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը:
«Աշնանային նստաշրջանը երբ սկսվի, սեպտեմբերի 27-ը քանի որ շաբաթ օր է, իսկ ամսի 30-ին կսկսվի լիագումար նիստը, կա՛մ 30-ին կա՛մ դրա հաջորդող օրը լիագումար նիստում Ազգային ժողովի նախագահը կներառի հարցը խորհրդի նիստում, եւ օրը վերջնական կորոշվի։ Ես կարծում եմ, որ շատ կարեւոր է, որ հենց այդ օրը ներկայացվի՝ լիագումար նիստի ընթացքում»,- հայտարարել էր Քոչարյանը, որը մի քանի անգամ արդեն տարբեր օրեր է մատնանշել` իբրեւ զեկույցի հրապարակման ամսաթիվ, բայց չի կատարել իր խոստումը: Իրականում նրա ներկայացրած զեկույցն արդեն իրավազուրկ է, քանի որ քննիչ հանձնաժողովի գործունեության ժամկետը լրացել է, եւ զեկույցը չի ներկայացվել օրենքով սահմանված ժամկետներում:
Ըստ ՔՊ-ամերձ մեր աղբյուրների՝ Քոչարյանի զեկույցը լինելու է «ոչնչի» մասին. նա խորամանկ քայլեր է անում այն թաքցնելով բոլորից` փորձելով այդպես իր արժեքն ու ազդեցությունը բարձրացնել»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին