Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 11:30 01-07-2025

Սեյրան Օհանյանի ծննդյան օրն է, ներկա չէ, անընդհատ բերված բժշկի թղթերը հարգելի չեմ կարող համարել

Այսօր արտահերթ նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի ծննդյան օրն է:

«Պարոն Օհանյանին շնորհավորում ենք, չնայած նա դահլիճում չէ: Ինձ արդեն որերորդ անգամ տեղեկություններ են տրամադրվում, որ առողջական խնդիրների պատճառով նա բացակայում է, բայց առիթն օգտագործելով ուզում եմ տեղեկացնել, որ չեմ կարող դրանք միշտ հարգելի համարել: Խնդրում եմ նման աշխատելաոճից հնարավորինս հեռու մնալ։ Առողջություն եմ ցանկանում պարոն Օհանյանին»,- ասաց Սիմոնյանը:

Ամենից շատ դիտված