Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 11 ամիս առաջ - 16:53 29-06-2025

Իրանը կարող է վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում. Գրոսսի

Թեհրանը կարող է վերսկսել հարստացված ուրանի արտադրությունը մի քանի ամսվա ընթացքում։ Նա ունի դրա համար անհրաժեշտ բոլոր արդյունաբերական և տեխնոլոգիական հնարավորությունները։

Այս մասին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։

Նա նշել է, որ չի կարելի լիովին վստահ լինել, որ Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացվել է։

«Նրանք կարող են ստանալ... մի քանի ամսվա ընթացքում, կամ ավելի քիչ... մի քանի կասկադ ցենտրիֆուգներ, որոնք կպտտվեն և կարտադրեն հարստացված ուրան», - բացատրել է Գրոսսին։

Այս դիտարկումների հիման վրա Գրոսին կրկին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և գտնել Իրանի միջուկային ծրագրի հետ կապված հարցի «տեխնիկապես հիմնավոր» լուծում։ Նա ընդգծել է, որ այժմ դրա համար հնարավորություն կա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել