copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:16 28-06-2025

Թե՛ ՔԿ ներկայանալը, թե՛ վարչապետի թեկնածությունից հրաժարվելը եղել է Միքայել Սրբազանի որոշումը. 24News

Իշխանությունների կողմից Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանավորումից հետո տեղեկություններ սկսվեցին շրջանառվել մամուլում առ այն, որ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանն ու փաստաբան Արա Զոհրաբյանն են համոզել Սրբազանին հանձնվել իրավապահներին: Բացի այդ սկսեցին լուրեր տարածվել, թե Միքայել Սրբազանը հրաժարվել է իմպիչմենտի գործընթացում վարչապետի թեկնածությունից, քանի որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն իր համաձայնությունը չի տվել։

Այս առթիվ 24News-ը մեկնաբանության համար դիմեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանին, որը մեզ փոխանցեց հետևյալը.

«Ո՛չ, երկու տեղեկատվությունն էլ չեն համապատասխանում իրականությանը։ Արման Թաթոյանն ու Արա Զոհրաբյանը իրավաբանական աջակցություն են ցուցաբերել Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին, սակայն Քննչական կոմիտե ներկայանալը, ինչպես նաև վարչապետի թեկնածությունից հրաժարվելը եղել են բացառապես Միքայել Սրբազանի որոշումները։ Որևէ այլ անձ Սրբազան Հոր փոխարեն չէր կարող նման որոշումներ կայացնել», – նշեց նա:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել