Ներքին 1 տարի առաջ - 18:00 28-06-2025

Չանչերով կարկուտ էր․ 80 տարեկան եմ, տենց բան չէի տեսել. Սվերդլովի բնակիչ

Օրեր առաջ Լոռու մարզի մի շարք համայնքներում, հատկապես Ստեփանավանի և Թումանյանի տարածաշրջաններում, հերթական ուժեղ կարկտահարությունն է տեղի ունեցել:

Ստեփանավանի տարածաշրջանի խոշորացված Լոռի Բերդ համայնքի Սվերդլով բնակավայրում կարկուտը ձվի մեծության է եղել և վնասել է ցանքատարածություններ, կարտոֆիլի դաշտերը, ծառերից թափել ամբողջ բերքը, վնասել տանիքներ, լուսամուտներ և ավտոմեքենաներ:

Գյուղացիները փաստում են. կայանքները կրակել են, սակայն օգուտ չեն տվել: Տարեց գյուղացիներից մեկի խոսքով, իրենց գյուղում նման չափի կարկուտ դեռեւս չեն տեսել: Համայնքապետարանից եկել են, արձանագրել վնասներն ու հեռացել: Փոխհատուցման կամ աջակցության ծրագրերի մասին գյուղացիները չեն լսել եւ չեն էլ հավատում, որ պետությունը որևէ հարցում կաջակցի իրենց:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից