copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:39 28-06-2025

Շիրակում 27-ամյա ատամնաբույժը «Mercedes»-ով կոտրել է էլեկտրասյունն ու հայտնվել ձորակում. նա եղել է գինովցած. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 02:20-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Հրաչ Կ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը, կոտրել այն և հայտնվել ձորակում:

Վթարի հետևանքով վարորդը բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Արթիկ» բժշկական կենտրոն:

Արդեն հիվանդանոցում պարզվել է, որ վարորդը մարմնական վնասվածքներ չունի, ինքնազգացողությունն է վատացել, և երբ փորձել են սթափության փորձաքննության ենթարկել, մի քանի անգամ չի կարողացել հատուկ սարքի մեջ փչել, քանի որ, ըստ բժիշկների հայտնածի, եղել է բավականին գինովցած, ինչի համար էլ նրանցից վերցվել է արյան նմուշ:

Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում:

Վարորդը մասնագիտությամբ ատամնաբույժ է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ