Ներքին Տեսանյութ 11 ամիս առաջ - 22:30 27-06-2025

Թուրքական օրակարգը սպասարկող իշխանությունը չպետք է զավթի եկեղեցին․ Հակափաստարկ

Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանը փորձում է ստանձնել բռնապետի դերը և Հայաստանում հաստատել տոտալիտար ռեժիմ։ Գանք սկզբից․ այսինքն՝ նրա՝ Թուրքիա այցից։ Ոչ մեկիս համար գաղտնիք չէ, որ Էրդողանի, Ալիևի ու Փաշինյանի խոսույթները համընկնում են շատ հարցերում՝ սկսած Արցախի, վերջացրած եկեղեցու հարցից, այդ իսկ պատճառով մենք լեգիտիմ իրավունք ունենք եզրակացնելու, որ տեղի ունեցողը անմիջական հրաման է Թուրքիայից` խարխլել և վարկաբեկել պետության հիմքերն ու ազգային արժեքները։

Թուրքիա այցից հետո սկսվեց խուզարկությունների ու ձերբակալությունների ալիք․ ձերբակալություններից ամենաուշագրավը Բագրատ Սրբազանի ձերբակալումն էր, ինչին հետևեց նաև ՔՊ-ական ուսապարկերի վայրահաչոցը Սրբազան հոր հասցեին և քննչական կոմիտեի մոնտաժված ձայնագրությունները, որոնք լսելուց ակնհայտ է դառնում, որ դրանց դեսից դենից վերցված և իրար կպցված զրույցներ, բառեր և նախադասություններ են։ Կալանքի հարցը մակագրվեց մի դատավորի, որի առկայությունը կասկած չէր թողնում վճռի հարցում։

Դատարանի բակում հավաքված քաղաքացիների թիվը մեծ չէր, բայց ինչը ինձ առավել զարմացրեց՝ առկա չէին նաև մեծ թվով հոգևորականներ, որոնց ներկայությունը պարտադիր էր այդտեղ։ Այնուհետև կարդացի Մայր Աթոռի հայտարարությունը, որը, ըստ իս, այդպիսին չպետք է լիներ ու հենց այդ հայտարարությունը ընդունելով որպես թուլության դրսևորում՝ Քննչական կոմիտեն Նիկոլի հրահանգով անցավ հաջորդ գործը կարելուն։

Միքայել Սրբազանի մեկ տարի առաջվա հարցազրուցի վերաբերյալ վարույթ նախաձեռնվեց ու այստեղ հարց է առաջանում․ ինչո՞ւ հենց հիման Նիկո՛լ։ Պատասխանը մեկն է․ այս ամենը հակաեկեղեցական արշավի մի մաս է, ծրագրված գործողությունների հաջորդականություն, որը միտված է Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու, հետևաբար՝ ողջ հայության դեմ։ Պատմության մեջ միայն աթեիստ բոլշևիկներն ու ցեղասպան թուրքերն էին հալածել մեր հոգևորականներին, հիմա նրանց թվին ավելացաք նաև դուք։


Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը

Ձեզ գուցե հետաքրքրի