copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 19:01 26-06-2025

Ես ինչ ունեմ վախենալու. Աջապահյանը` իր դեմ հարուցված քրգործի մասին

«Ինձ չեն ձերբակալել հանգիսիտ եղեք. ո'չ զանգել են, ո'չ էլ ծանուցագիր են ուղարկել, Շիրակի մարզի ոստիկանները երևի նույնիսկ տեղյակ էլ չեն։ Ես ինչ ունեմ վախենալու, կամ ինչ կարող եմ անել։ Էս իշխանությունից ամեն ինչ սպասելի է, էս մարդիկ Վեհափառի վրա են գնում, ես ի՞նչ ասեմ»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

Հիշեցնենք, որ դատախազությունը Միքայել Սրբազանի նկատմամբ քրգործ է հարուցել։ Սրբազանի նկատմամբ Քրեական գործը հարուցվել է «Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, որը ենթադրում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր անել»:

Նշենք, որ որ 2023 թ. Արցախը հանձնելու օրերին Շիրակի թեմի առաջնորդը Oragir.News-ի հետ զրույցում հայտարարել էր. «Այն ժամանակ, երբ էդ հոգեկան հիվանդը հարբած վիճակում հայտնում էր, թե որևիցե մեկը չկասկածի իր՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի կարողությանը, ես էդ ժամանակ ասել եմ, որ պետք է ռազմական հեղաշրջում, և դրանից հետո էլ եմ ասել, որ պետք է ռազմական հեղաշրջում»։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ