Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 14:40 26-06-2025

Մեր գործը շլակի հույսին ա, տանջվելով ապրում ենք. Ալավերդու Խուդյակով թաղամասում ճանապարհ են ուզում

Ալավերդու Խուդյակով թաղամասի բարձրադիր հատված տանող նեղ ճանապարհը տարիներ շարունակ անմխիթար վիճակում էր: Շտապօգնության մեքենաներն ու տաքսիները բնակիչներին հրաժարվում էին սպասարկել։ Տարիներ առաջ Ալավերդու Պղնձաձուլական գործարանի տնօրինությունը ճանապարհը նորոգեց: Սակայն սելավատարերի խցանման պատճառով մոտակա անտառի անձրեւաջրերը հոսում են ճանապարհով ու բացի այն, որ քանդում են այն, նաեւ անհարմարություններ են ստեղծում թաղամասի բնակիչների համար: Սակայն սա թաղամասի միակ ու ամենակարեւոր խնդիրը չէ:

Խուդյակով թաղամասի տասնյակ սեփական առանձնատներ տանող ճանապարհ չկա: Տասնամյակներ առաջ մարդիկ, քանդելով ժայռաքարափները, բնակելի տներ են կառուցել, որոնք ավտոմքեանայի ճանապարհ չունեն: Շինանյութ, սնունդ կամ ցանկացած բան տեղափոխելու համար մեծ դժվարություն է առաջանում: Բնակիչների խոսքով՝ անտառափեշին կառուցված դամբերից դեպի բարձրադիր սեփական տներ տանող ճանապարհի կառուցման նախաձեռնություն է եղել դեռ սովետական տարիներին: Վերջերս բնակիչները դիմել են համայնքապետարան, ճանապարհ կառուցելու խնդրանքով, սակայն տարածքը համարվում է անտառային գոտի եւ ճանապարհ կառուցելու թույլտվություն «Հայանտառ» ՊՈԱԿ-ը չի տվել:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ