copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:49 22-06-2025

Մենք մեր ձևով կպահանջենք արդարություն, և ճշմարտությունը մեր կողմն է․ Սամվել Կարապետյանի որդու տեսաուղերձը

Գործարար Սամվել Կարապետյանի որդին՝ Կարեն Կարապետյանը, տեսաուղերձով դիմել է աշխարհի տարբեր ծայրերում ապրող հայրենակիցներին, ովքեր անտարբեր չեն արդարության և ողջամտության հանդեպ։

«․․․ Ես չեմ ուզում պոպուլիստ լինել, քանի որ մեր կառավարությունն առանց այն էլ լի է պոպուլիստներով, և չգիտեմ՝ նրանք դա դիտավորյալ են անում, թե պարզապես խելագար են։ Սակայն մեր ժողովրդի պառակտումն ինձ համար ակնհայտ է։ Պարտադիր չէ շատ կրոնասեր լինել, որպեսզի հարգես քո արմատներն ու արժեքները, և մեր եկեղեցին միշտ եղել է հաստատություն, որը միավորել է մեզ բոլորիս։

Միլիոնավոր հայեր՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի, Ամերիկայի, Լիբանանի և աշխարհի այլ մասերից եկած հայերը միշտ եղել են այս ազգի հոգին։ Եվ մարդկանց մի փոքր խումբ, որը փորձում է բաժանել մեր ազգը իրենց փոքրաթիվ կողմնակիցների և բոլոր մյուսների միջև՝ թույլ տվեք ասել, որ ես շատ, շատ հպարտ եմ լինել այդ «բոլորի» մեջ։ Ուրիշ ի՞նչ կարող եմ ասել․․․ Մենք մեր ձևով կպահանջենք արդարություն, և ճշմարտությունը մեր կողմն է։ Աստված օրհնի ձեզ բոլորիդ»,- իր ուղերձում նշել է Կարապետյանը։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել