copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:25 21-06-2025

Ո՞վ է Սվետան և որտեղի՞ց նրան վարորդների անձնական տվյալները․ «Նաիրի ինշուրանսը» հերքում է իր մեղավորությունը

Oragir.News-ն իր ընթերցողից ահազանգ է ստացել, որ ոմն Սվետա զանգահարում է վարորդներին և առաջարկում մեքենայի ապահովագրություն, նշելով, որ ունի տվյալ անձնավորության տվյալները։ Վարորդներին անհանգստացնում է այն հանգամանքը, թե որտեղի՞ց նրան այդ տվյալները։

Հավելենք, որ տվյալ անձնավորության մեքենայի ապահովագրությունը վստահված է «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերությանը։ Հետևաբար՝ Oragir.News-ը պարզաբանում ստանալու համար կապ է հաստատել ընկերության աշխատակցի հետ, հասկանալու համար՝ ինչու՞ է տվյալների արտահոսք է եղել։ Ի պատասխան՝ աշխատակիցն ասաց, որ ընկերության կողմից ոչ մի արտահոսք հնարավոր չէ․

«Գործակալները, եթե զանգահարում և ներկայանում են ընկերության անունից, այնպես չէ, որ իրենք ամբողջական մեր աշխատակիցներն են կամ իրենց հետ ուղղակի համագործակցում ենք, այլ բազմաթիվ գործակալներ հնարավոր է, օրինակ՝ տվյալների հիման վրա կարողանան կապ հաստատել և առաջարկներ ներկայացնել։ Բայց ընկերության կողմից որևէ հեռախոսահամար կամ․․․ Եթե անգամ հաճախորդներն են զանգահարում, որևէ տվյալ են պահանջում, ապա առանց հաճախորդի հետ քննարկելու և իրավասություն ձեռք բերելու՝ մենք ոչ մի հեռախոսահամար չենք տրամադրում»։

Oragir.News-ը կապ հաստատեց նաև ոմն Սվետայի հետ, որը պնդեց, թե սխալմունք է տեղի ունեցել․ «Սխալմամբ զանգահարել էի մի մարդու, որի մեքենան էլ էր Nisan, ուղղակի, պարզվեց՝ իրենն ուրիշ էր»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի