copy image url
Ավելին 1 տարի առաջ - 16:15 19-06-2025

Աքսոլոտլի լորձը կարող է սպանել քաղցկեղը՝ չվնասելով առողջ բջիջները 

Գիտնականները պարզել են, որ աքսոլոտլների լորձում պարունակվող պեպտիդները կարող են ոչնչացնել քաղցկեղային բջիջներ և վտանգավոր մանրէներ՝ առանց վնասելու առողջ հյուսվածքները։

Աքսոլոտլները հայտնի են իրենց վերականգնողական ունակությամբ, սակայն այժմ պարզվել է, որ նրանց լորձն ունի նաև հզոր հակամանրէային և հակաքաղցկեղային հատկություններ։

Փորձերն անցկացվել են կենդանիներին չվնասելու պայմանով։ Հետազոտողները հույս ունեն առաջիկայում ստեղծել նոր դեղամիջոցներ՝ հենց այս նյութի հիման վրա։