copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:15 19-06-2025

Ֆինանսների նախարարը շուրջ 20 օրով մեկնում է արձակուրդ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը արձակուրդ է մեկնում։

Որոշման մեջ ասվում է. «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով, «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝

Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին տրամադրել 2022-2023 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 6 աշխատանքային օր և 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի մասը՝ 9 աշխատանքային օր տևողությամբ՝ 2025 թվականի հունիսի 23-ից հուլիսի 11-ը ներառյալ:

Վահե Հովհաննիսյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին