copy image url
Ավելին 1 տարի առաջ - 13:55 19-06-2025

Բռնել են զբոսաշրջիկի, ով փորձել է թաքուն մարջաններ դուրս բերել Եգիպտոսից

Եգիպտոսի Շարմ էլ Շեյխում հանգստացած ռուս զբոսաշրջուհին փորձել է մաքսանենգորեն Ռուսաստան տեղափոխել 26 մարջան՝ դրանք թաքցնելով ճամպրուկում։ Սակայն նա բռնվել է Կալինինգրադի Խրաբրովո օդանավակայանում։

Մաքսային ծառայության տվյալներով՝ ստուգման ընթացքում սարքը ճամպրուկում հայտնաբերել է մարջանի նմանվող 26 բրածոներ։

Նա փորձել է արդարանալ, թե իբր դրանք պարզապես հավաքել է եգիպտական լողափերից՝ որպես հուշանվեր։ Սակայն փորձաքննությունը ցույց է տվել՝ դրանք իսկական մարջաններ են։ Հիշեցնենք, որ նման նմուշների արտահանումը առանց հատուկ թույլտվության արգելված է և համարվում է բնապահպանական խախտում։

Նրա դեմ հարուցվել է երկու վարչական վարույթ։ Կնոջը սպառնում է խոշոր տուգանք, իսկ մարջանները առգրավվել են։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի