Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 15:15 18-06-2025

Վրաստանը հայկական կոնյակի հանդեպ կարող է լրացուցիչ հարկեր սահմանել․ արտադրողները տեղյակ չեն

Վրաստանը ցանկանում է հայկական կոնյակի վրա լրացուցիչ հարկ դնել, քանի որ իրենք սկսել են արտադրել իրենցը, սակայն սպառող չունեն։

Հասկանալու համար՝ արդյոք հայկական կոնյակ արտադրողները տեղեկացվա՞ծ են այս մասին, Oragir.News-ը կապ հաստատեց «Պռոշյանի կոնյակի գործարանի» արտահանման մասնագետտի՝ Գայանե Պողոսյանի հետ։ Վերջինս այդ մասին տեղյակ չէ։

Անդրադարձ կատարելով այն հարցին՝ եթե Վրաստանը բարձրացնի մաքսը, ապա ինչ քայլեր գործարանը կձեռնարկի, նա ասաց․ «Եթե օրենքով սահմանված ինչ-որ կետ լինի, ապա դա քննարկելու է ոչ թե գործարարների հետ, այլ կառավարության»։

Եթե կոնյակը չարտահանվի, ապա հարց կառաջանա՝ Հայաստանում կոնյակի գործարանները կարո՞ղ են սպառել այն ներսում։ Այս հարցին ի պատասխան՝ Գայանե Պողոսյանը ընդգծեց, որ բնականաբար՝ չեն կարող, քանի որ շուկան փոքր է, նման ծավալի արտադրանք սպառելու համար, և հետևաբար տուժելու են բոլորը՝ հասարակ գյուղացուց սկսած, քանի որ այս պարագայում գյուղացու մթերքը չի մթերվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում