copy image url
Ներքին Խոսք 1 տարի առաջ - 18:28 17-06-2025

ՔՊ-ն դեմ քվեարկեց, քանի որ Հայկ Սարգսյանի նախագիծը բանակը քայքայելու էր․ Ժաննա Ալեքսանյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը դեմ քվեարկեց ՔՊ-ական Հայկ Սարգսյանի նախագծին, որով հնարավորություն է ընձեռվում գումարի դիմաց ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից:

87 դեմ քվեարկողների մեջ նաև ինքը՝ Հայկ Սարգսյանն էր:

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեց իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ժաննա Ալեքսանյանից։

«Շատ ուրախ եմ, որ ՔՊ-ն վերջապես դեմ քվեարկեց այդ նախագծին, որովհետև իրոք՝ հասկանալի էր, որ տվյալ նախագիծը թողնելու էր միայն բացասական ազդեցություն։ Ես կարծում եմ, որ այդ քննարկումներին մասնակցել են լուրջ մասնագետներ և հանրության բացասական տրամադրվածությունը շատ ավելին էր։ Դեմ քվեարկելու պատճառը հենց դա էր, կամ գուցե ՔՊ-ի ներսում էլ խնդիրներ կան»,- ասաց մեր զրուցակիցը։

Ալեքսանյանը Հայկ Սարգսյանի նախագիծը կոչեց հակամարդկային և հակազինվորական։

«Չեմ կարող ասել, թե որոշ ժամանակ հետո ՔՊ-ն ինչ կմտածի, բայց տվյալ նախագծին բոլոր ժամանակներում ընդդիմանալու են։ Դա շատ վատ նախագիծ է։ Առանց այդ էլ՝ մեր բանակը լավ վիճակում չէ։ Այդ նախագիծը բանակը լրիվ քայքայելու է։ ՔՊ-ն իր ողջ իշխանավարման ընթացքում մի լավ բան չի արել»,-եզրափակեց իրավապաշտպանը։

Հիշեցնենք, որ Հայկ Սարգսյանն առաջարկում է 18-32 տարեկան քաղաքացիներին ծառայել մեկ ամիս ու վճարել 24 միլիոն դրամ, այսինքն՝ ավելի քան 60 հազար դոլար, և 4 ամիս ծառայության դեպքում վճարել 18 միլիոն դրամ՝ ավելի քան 47 հազար դոլար:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում