copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:51 17-06-2025

Արմավիրի մի քանի գյուղերի բնակիչներ փակել են ճանապարհն ու պահանջում են նորոգել այն. shamshyan.com 

Այսօր՝ հունիսի 17-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արմավիրի մարզում: Մոտ 5 գյուղերի բնակիչներ որպես նախազգուշացում, ի նշան բողոքի, փակել էին Եղեգնուտ-Արմավիր ավտոճանապարհը:

Ճանապարհը գյուղացիները փակել էին, քանի որ պատկան մարմինները՝ տվյալ դեպքում Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, տվյալ նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը և Արմավիրի մարզպետարանը 6 տարուց ավելի է՝ չեն փորձում իրենց գյուղի մարդաբոյ փոսերով ճանապարներին գոնե փոսալցման աշխատանքներ իրականացնել, քանի որ փոսերի պատճառով այդ ճանապարհին բազմաթիվ վրաերթեր ու ավտովթարներ են տեղի ունենում:

Մոտ 4 ժամ ճանապարհը մնաց փակված, մինչև որ ակցիայի մասնակիցների հետ հանդիպեցին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Ավետիսյանն ու Արմավիրի բաժնի պետի տեղակալ Խումար Մկրտումյանը և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի հրամանատարի տեղակալ Հայկ Հակոբյանն ու նույն գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Արսեն Բաղդասարյանը:

Գյուղացիների հետ հանդիպման էր ժամանել նաև վարչական ղեկավարի տեղակալը:

Մոտ 1 ժամ բանակցությունների արդյունքում գյուղացիները, ընդառաջելով ոստիկանության ու պարեկային ծառայության աշխատակիցներին՝ ճանապարհը բացեցին, բայց խոստացան՝ եթե կարճ ժամանակում խնդիրը չլուծվի, ապա փակելու են ոչ միայն այս ճանապարհը, այլ նաև Էջմիածին-Մարգարա և Արմավիր գլխավոր ճանապարհները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում