copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:44 16-06-2025

Գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերին:

Աննա Վարդապետյանը ողջունել է դեսպանին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունում և բարձր գնահատել Դեսպանության աջակցությամբ իրականացված վերապատրաստման դասընթացների արդյունավետությունը:

Հանրապետության գլխավոր դատախազը կարևորել է նաև շուրջ 50 դատախազների համար Դեսպանության աջակցությամբ կազմակերպված՝ «Ընտանեկան բռնության կանխարգելում, քրեական հետապնդում և դատաիրավական արձագանքի արդիական ուղղություններ» թեմայով երկօրյա վերապատրաստումը:

Աննա Վարդապետյանն ընդգծել է ոչ ֆորմալ կրթության կարևորությունն ու այդ համատեքստում նշել, որ առաջիկա օրերին Գլխավոր դատախազության վարչական շենքում պաշտոնապես կբացվի Երևանի պետական համալսարանի կառուցվածքային ստորաբաժանումը՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիան, որտեղ նախատեսվում է դատախազների, դատախազների թեկնածուների, սփյուռքում գործունեություն ծավալող հայազգի իրավաբանների և Լաբորատորիայի շահառուների մասնակցությամբ կազմակերպել իրավական արդի հարցերի քննարկումներ, գործնական աշխատանքներ, սեմինարներ ու գիտաժողովներ, իրականացնել իրավական խնդիրների հետազոտություններ:

Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը շնորհակալություն է հայտնել Աննա Վարդապետյանին ձևավորված արդյունավետ համագործակցության համար և վերահաստատել կրթական մի շարք ուղղություններով փոխգործակցությունը խորացնելու պատրաստակամությունը:

Հանդիպման ավարտին ՀՀ գլխավոր դատախազը և ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանը վկայականներ են շնորհել «Ընտանեկան բռնության կանխարգելում, քրեական հետապնդում և դատաիրավական արձագանքի արդիական ուղղություններ» թեմայով վերապատրաստման դասընթացի մասնակիցներին:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում