copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 17:32 15-06-2025

Նիկոլիզմի չարիքը ծնել է բազմաթիվ «դևեր», որոնցից մեկը պոռոտախոսության հովանավոր «արծրունադևն» է

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը. «նիկոլիզմի չարիքը ծնել է բազմաթիվ «դևեր», որոնցից մեկը պոռոտախոսության հովանավոր «հաղդելու ենք» դևն է, նույն ինքը՝ «արծրունադևը»։

Այդ չափազանց վտանգավոր չարքը հիմնականում մտնում է անբռնազբոս մարդկանց մեջ ու ստիպում ռազմական կոնֆլիկտների ժամանակ էշ-էշ բաներ անել համացանցում՝ կտրվելով իրականությունից ու ճշմարտությունից։

Ինչպե՞ս հանել «արծրունադևը» Ձեր միջից։ Չգիտեմ։ Ասում են՝ Վարդավառի սառը ջուրն է օգտակար, բայց չեմ կարող երաշխավորել։