copy image url
Արտաքին Միտք 1 տարի առաջ - 19:46 13-06-2025

Հայաստանի տեսանկյունից կարևոր է, թե որ երկրների օդային տարածքներն են օգտագործվել հարձակման ընթացքում

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Ժողովուրդն առյուծի պես» գործողությունը դառնալու է ռազմագիտության նորագույն դասագրքերի բովանդակության անքակտելի մաս

Ըստ նախնական տեղեկատվության՝ Իսրայելն Իրանի դեմ իրականացրել է ոսկերչական ճշգրտության աննախադեպ մասշտաբային բազմաշերտ ռազմագործողություն. դրանում ներգրավվել են միաժամանակ մի քանի պետական քաղաքական և ռազմական կառույցներ։

Ըստ այդմ.

1. Մինչև բուն ռազմագործողությունը, Իսրայելն իրականացրել է, այսպես կոչված, «մոլորեցման գործողություն»՝ նպատակ ունենալով ստիպել Իրանի ղեկավարությանը, միջազգային հանրությանը, իսրայելական հասարակությանը հավատալ, թե հարձակում չի լինելու։

Այս գործողությունը ներառել է ԶԼՄ-ների և քաղաքական վերլուծաբանների մոլորեցում, ինչը հնարավորություն է տվել Իրանին անակնկալի բերել։ Այս ծրագրում ներգրավված են եղել միայն «մի քանի գաղտնի գործընկերներ», իսկ հայտարարությունների և բրիֆինգների արշավը, որի նպատակն է եղել ազդել Իրանում և Իսրայելում ընթացող քննարկումների վրա, համակարգել է անմիջապես Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը։

2.Իսրայելի Հետախուզության և հատուկ առաջադրանքների վարչության (Մոսադ) տրամադրած գերճշգրիտ տվյալների հիման վրա գիշերվա ընթացքում իսրայելական օդուժի ավելի քան 200 կործանիչ շուրջ 300 «ԱՆԽՈՉԸՆԴՈՏ» հարված է հասցրել Իրանի տարածքով մեկ տեղակայված ավելի քան 100 թիրախների, այդ թվում՝ միջուկային, հրթիռաշինական, պաշտպանական և ռազմավարական բնույթի այլ օբյեկտների, ինչպես նաև՝ Իրանի ռազմական ղեկավարության բարձրաստիճան ներկայացուցիչների, միջուկային ոլորտի առանցքային գիտնականների կեցավայրերին։

3. Այս գործողությանը տրամաբանական շարունակությունն է 2024 թ. ապրիլին և հոկտեմբերին Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացված օդային հարձակումների, որոնց արդյունքում էական հարված էր հասցվել Իրանի ՀՕՊ համակարգին։

4. Հաշվի առնելով իսրայելական ռազմագործողության աշխարհագրությունը, որն ընդգրկել է Իրանի տարածքի տարբեր հատվածներ, այդ թվում՝ հյուսիս-արևմուտքը, Հայաստանի տեսանկյունից չափազանց կարևոր է, թե որ երկրների օդային տարածքներն են օգտագործվել հարձակման ընթացքում...

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի