copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:06 10-06-2025

Գրացի դպրոցում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 10-ի

Ավստրիայի Գրաց քաղաքի դպրոցներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվածների թիվը հասել է 10-ի, այդ թվում՝ զինված հարձակման հեղինակը։ Վերջին տեղեկությունների համաձայն՝ վիրավորվել է ավելի քան 20 մարդ։

Ավստրիական լրատվամիջոցների՝ մասնավորապես Kronen Zeitung թերթի տվյալներով, հարձակման հեղինակը դպրոցի աշակերտներից է, որը հարձակումից հետո ինքնասպան է եղել։

Միջադեպի պատճառների մասին պաշտոնական տեղեկություններ մինչ այս պահը չեն հաղորդվել :

Ականատեսները լրատվամիջոցներին պատմել են, որ զինված անձը կրակ է բացել դպրոցի երկու դասասենյակներում:

Ամենից շատ դիտված