copy image url
Ներքին 1 տարի առաջ - 08:47 09-06-2025

ԱԱԾ-ն խաբել է․ մոլորված 2 հայ դեռահասներին հանձնել են հայկական կողմին

Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի տարածքում մոլորված և ժամեր անց հայտնաբերված երկու հայ դեռահասները, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ոչ թե վերադարձել են ինքնուրույն, այլ նրանց ադրբեջանական կողմը հանձնել է հայկական կողմին։

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ հունիսի 6-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքի երկու անչափահաս բնակիչների հայնաբերվելուց հետո նրանց հետ ունեցած զրույցներից պարզվել է, որ իրենց ընտանի կենդանիներին փնտրելու ընթացքում մոլորվել են և մառախուղի պատճառով չեն կարողացել կողմնորոշվել տեղանքում։ Եվ ադրբեջանցիների կողմից նրանց առևանգելու մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։

Նշենք, որ Oragir․News-ի հետ զրույցում տղաներից մեկ հայրն ասել էր․ «Մեր տարածքում են մոլորված եղել, մառախլապատ է եղել, չեն շարժվել իրենց տեղից, հետո տեղանքում կողմնորոշվել և հետ են վերադարձել։ Դե, որ հետ չէին եկել, մտածել էինք՝ անցել են օկուացված տարածք, բայց կարևորը՝ ողջ առողջ հետ են վերադարձել»։


Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել