Ուղիղ եթեր
Խորագիր 1 տարի առաջ - 21:30 06-06-2025

Խորագիր․ Փաշինյանի անպատկառ պահվածքը և մանիպուլյացիան, ԵՊՀ–ն հանձնվե՞լ է, Արցախը նախագահ չունի

Oragir.News-ը ներկայացնում է «Խորագիր» հաղորդաշարը, որի ընթացքում ամփոփում ենք անցնող շաբաթը՝ անդրադառնալով ու վերլուծելով կարևոր իրադարձությունները։

Տաղավարում են Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը, քաղաքագետ, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը։

Հաղորդաշարի շրջանակներում քննարկվել են շաբաթվա կարևորագույն իրադարձությունները․ մասնավորապես անդրադարձ է եղել Նիկոլ Փաշինյանի՝ Հայ Առաքելական եկեղեցու և հոգևորականների դեմ սկսված արշավը՝ եկեղեցիները «չուլանացված» անվանելը, հայ հոգևորականների, հատկապես կաթողիկոսի կուսակրոնությունը ստուգելու հարցը բարձրացնելը. Փաշինյանը իր խոսքում և սոցցանցերի գրառումներում չի խուսափում անգամ բարձրաստիճան հոգևորականների հասցեին սեռական բնույթի բառապաշար օգտագործելուց. ընդգծվել է հատկապես այն հանգամանքը, որ այս ամենը արվում է Բաքվում հայկական եկեղեցու դեմ սկսված արշավի ֆոնին, և արդյոք հնարավո՞ր է, որ այս ամենը թելադրվում է հենց Ադրբեջանի կողմից: Կարծիք է հնչել, որ այս ամենը արվում է՝ աղանդավորների ձայները վերցնելու համար, սակայն այսկերպ Փաշինյանը հեղինակազրկում է Հայաստանը:

Հնչել է տեսակետ, որ Փաշինյանը մանիպուլյացիա է անում, երբ Ռոբերտ Քոչարյանին կաշառակեր է անվանում, քանի որ այդ գործով դատարանի վճիռը դեռ չկա:

Անդրադարձ է եղել օրերս Փաշինյանի՝ ԵՊՀ կատարած այցին, որի ընթացքում նա հանդես է եկել դասախոսությամբ՝ մի խումբ դասախոսների և ուսանողների ներկայացնելով «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը, այն, որ Փաշինյանը վերահաստատել է՝ նույնիսկ իմանալով 2020 թ. պատերազմի ելքի, Արցախի և մեր բազմաթիվ կորուստների մասին, կրկին նույն ուղիով կգնար: Ենթադրություն է արվել, որ ԵՊՀ-ն կարծես հանձնվել է, իսկ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը՝ «ձուլվել» ԵՊՀ-ին:

Քննարկվել է նաև Արցախի՝ նախագահ չունենալու հարցը. հայտնի է, որ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի լիազորությունները 2025 թվականի մայիսի 21-ին ավարտվել են։ Արցախի Սահմանադրությամբ՝ նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ այդ օրվանից ոչ շուտ, քան 7 օր, և ոչ ուշ, քան 10 օր հետո, սակայն մինչև օրս նախագահ չի ընտրվել, քանի որ իշխանության կողմից ճնշումներ են գործադրվում. նախագահի լիազորությունները կատարում է Արցախի ԱԺ նախագահը: Այս ամենը վկայում է նաև Արցախի ԱԺ-ի թուլության և այն մասին, որ վերջինս ընկրկել է՝ պայքարելու փոխարեն:

Անդրադարձ է կատարվել նաև ուշագրավ մի շարք այլ հարցերի։

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ