copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 17:38 05-06-2025

Այս ամբողջ պատմությունը միայն դրական լույսով է ներկայացնում Նանիին․ Վարդան Օսկանյանի և կնոջ գրառումները

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է կնոջ գրառմամբ և գրել․ «Այսօրվա կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը փորձեց շահարկել այն մանկապարտեզի հարցը, որը հատկացված էր «Առաջինը երեխաներին» բարեգործական կազմակերպությանը։ Նախ և առաջ, այս հարցն առնչություն չունի ապօրինի կերպով ձեռք բերված գույքի վերադարձի հետ։ Շենքը երբեք չի սեփականաշնորհվել և որևէ անհատի չի փոխանցվել։ Այն տրվել է պաշտոնապես գրանցված կազմակերպությանը՝ իր կանոնադրությամբ սահմանված նպատակներին ծառայելու համար։

Այսօրվա համատարած կոռուպցիայի, պետական միջոցների վատնման և գույքի յուրացման միջավայրում այս ամբողջ պատմությունը միայն դրական լույսով է ներկայացնում Նանիին և իր ղեկավարած կազմակերպությունը։ Ավելի քան մեկ տասնամյակ կառավարման ընթացքում երբեք փորձ չի արվել շենքը սեփականաշնորհել, վարձակալության հանձնել, վաճառել կամ դարձնել բիզնես նախագծի մաս։ Իսկ երբ տեղական իշխանությունները դիմեցին շենքի վերադարձի խնդրանքով, այն վերադարձվել է։

Ստորև նաև Նանիի գրառումը իր Facebook-ի էջում»։

Նշենք, որ Վարդան Օսկանյանի գրառումից ժամեր առաջ կինը՝ Նանի Օսկանյանը, գրել է․

«Հ1 հեռուստաալիքի այս ռեպորտաժը՝ վերաբերող «Առաջինը երեխաներին» կազմակերպությանը տրամադրված շենքին, չի ներկայացնում պատմությունը ամբողջական և ճշգրիտ ձևով։

Նախ և առաջ, շենքը տրամադրված չէր անձամբ ինձ, այլ՝ «Առաջինը երեխաներին» կազմակերպությանը, որը պաշտոնապես գրանցված բարեգործական կազմակերպություն է և ղեկավարվում է տնօրինության խորհրդի կողմից։ Այն ժամանակ, երբ կազմակերպությունը ստանձնեց շենքի պատասխանատվությունը, այն ոչ օգտագործման վիճակում էր։ Շենքը լիովին վերանորոգվեց, կահավորվեց և դարձավ ֆունկցիոնալ։
Ցավոք, շուտով շենքը լուրջ վնասներ կրեց առեղծվածային հրդեհի հետևանքով, որն առաջացավ կեսգիշերից հետո։

2018 թվականի զարգացումներից հետո, կազմակերպության տնօրինության խորհուրդը որոշեց ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը՝ սպասելով ավելի կայուն ժամանակների։ Երբ իշխանությունները դիմեցին շենքը վերադարձնելու խնդրանքով, խորհրդը որոշեց այն վերադարձնել տեղական իշխանություններին։

Ինչ վերաբերում է այն պնդմանը, թե 120 երեխա զրկվել է մանկապարտեզ հաճախելու հնարավորությունից, սա խիստ կասկածելի է՝ հաշվի առնելով, որ ամբողջ Հայաստանով, հատկապես մարզերում դպրոցներ և մանկապարտեզներ փակվում են։

կից՝ վերանորոգված և կահավորված շենքի բացման մամուլի հաղորդագրությունը»։

Կնոջ գրառումը կիսվելով՝ մեկ այլ գրառում է Վարդան Օսկանյանն է կատարել․

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ