Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 08:45 05-06-2025

«Կարմիր գծերի» կայանումն անվճար է օրենքի ուժով․ Վահե Գրիգորյան

Փաստաբան Վահե Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հարգելի քաղաքացիներ և հատկապես վարորդներ,
«կարմիր գծերի» թանկացումներն անվավեր ճանաչելու մասին դատական ակտերը պարտադիր են հրապարակման պահից, իսկ անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն իրավաբանական ուժը կորցրել է այն (թանկացումը) անվավեր ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտի պաշտոնական հրապարակման պահից։

Պարզ ասած՝ այժմ բոլոր այն վայրերում, ուր կարմիր և կապույտ գծանշումներով ավտոկայանատեղիներ են, կայանումն անվճար պիտի լինի օրենքի ուժով:

Այսպես` Իմ և «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման (Andranik Tevanyan) համագործակցության արդյունքում Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության (Samvel Hakobyan) կողմից Վարչական դատարանում վիճարկվում էր կարմիր գծերի թանկացումը թե´ 2024թ, թե´ 2025թ-ի համար:

2024թվականի համար Երևանի ավագանու կողմից սահմանված «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթները անվավեր են ճանաչվել 19-12-2024թ, գործ՝ ՎԴ/1822/05/24։
2025թվականի համար Երևանի ավագանու կողմից սահմանված «կարմիր գծերի» թանկացմանը վերաբերող դրույթները անվավեր են ճանաչվել 23-05-2025, գործ՝ ՎԴ/0796/05/25։

Վարչական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Նորմատիվ իրավական ակտն անվավեր ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտերը պաշտոնական հրապարակման պահից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում պարտադիր են բոլորի համար։»։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն իր իրավաբանական ուժը կորցնում է այն անվավեր ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտի պաշտոնական հրապարակման պահից (ex nunc), բացառությամբ սույն հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքի։»։
Վկայակոչված հոդվածի 6-րդ մասը վերաբերելի չէ սույն գործին և ըստ էության չէր փոխի փաստը:
Հաշվի առնելով, որ թե՛ 2024թ, թե՛ 2025թվականների համար սահմանված կարմիր գծերի թանկացումն անվավեր է ճանաչվել և ըստ գործող օրենսդրության դատական ակտերը պաշտոնական հրապարակման պահից Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում պարտադիր են բոլորի համար, իսկ անվավեր ճանաչված նորմատիվ իրավական ակտն իրավաբանական ուժը կորցրել է այն (թանկացումը) անվավեր ճանաչելու մասին վարչական դատարանի դատական ակտի պաշտոնական հրապարակման պահից, ուղղակիորեն ստացվում է, որ այժմ բոլոր այն վայրերում, ուր կարմիր և կապույտ գծանշումներով ավտոկայանատեղիներ են, կայանումն անվճար է, քանի որ չկա իրավաբանական ուժ ունեցող նորմատիվային կարգավորում:

Ներկայումս ավտոկայանատեղիների համար գումարների գանձումն օրենքի խախտումով է իրականացվում և ըստ էության հանդիսանում է դատական ակտի չկատարում` ապօրինի արարք, որը չկատարելու, ապօրինությանը չենթարկվելու համար քաղաքացիները չեն կարող ենթարկվել պատասխանատվության։
Շնորհակալություն»

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել