Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 22:25 04-06-2025

Ռուսաստանը մտադիր է 10.000 զինվոր տեղակայել Մերձդնեստրում. Մոլդովայի վարչապետ

Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են Մոլդովայում հաստատել կրեմլամետ կառավարություն, որը նրանց թույլ կտա 10.000 զինվոր տեղակայել չճանաչված Մերձդնեստրյան տարածաշրջանում:

Նման պնդում է արել Մոլդովայի վարչապետ Դորին Ռեչանը Financial Times-ի հետ զրույցում:

Նա նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է միջամտել 2025 թվականի սեպտեմբերին նախատեսված Մոլդովայի խորհրդարանական ընտրություններին, որպեսզի ապագա կրեմլամետ կառավարության շնորհիվ ընդլայնի իր ռազմական ներկայությունը տարածաշրջանում։

Դորին Ռեչանը վստահեցրել է, որ Մոսկվայի միջամտությունը ներառում է առցանց քարոզչություն և կուսակցություններին ու ընտրողներին անօրինական դրամական փոխանցումներ։

«Կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպիսի ազդեցություն և ճնշում կգործադրվի Հարավարևմտյան Ուկրաինայի վրա 10.000 զինվորականների միջոցով։ Դա նաև մոտ է Ռումինիային, որը ՆԱՏՕ-ի անդամ պետություն է»,- ասել է Մոլդովայի վարչապետը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան