Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:10 04-06-2025

Իմ նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում․ Ավետիք Քերոբյան

Հակակոռուպցիոն կոմիտեն այսօր հայտարարություն է տարածել, հայտնելով, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձին պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է ներկայացվել։

Ըստ գործի՝ պաշտոնյան, անհրաժեշտության բացակայության պայմաններում նախաձեռնել է ընդհանուր շուրջ 360.000.000 ՀՀ դրամի համապատասխան աշխատանքների ձեռքբերման վերաբերյալ պայմանագրերի կնքման գործընթաց, որի հիման վրա ՀՀ պետական բյուջեի միջոցներից անհիմն հատկացվել է նշված չափով գումար։ Չի նշվել պաշտոնյայի անունը, բայց մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ խոսքը Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի մասին է։

Oragir.News-ի հետ զրույցում Քերոբյանը նշեց, որ ինչ-որ արտահոսքեր են տեղի ունենում, որոնք Կոռուպցիոն կոմիտեն, դատախազությունը պիտի քննեն։

«Իրենք առանց անվան մամլո հաղորդագրություն են տալիս, իհարկե, որից կարող է ենթադրվել, որ ես եմ։ Բայց թե ո՞նց է դուրս գալիս, որ հենց ինձ է վերաբերում, դա իրենք պիտի լուրջ հետաքննության առարկա դարձնել։ Կոռուպցիոն կոմիտեն, դատախազությունը պիտի լուրջ քննեն գործը»,- ասաց մեր զրուցակիցը։

Լրագրողի հարցին, թե արդյոք կարծո՞ւմ է, որ դա իր հայացքների համար է, այսինքն՝ քաղաքական հետապնդում է, Քերոբյանը պատասխանեց, որ միանշանակ դա այդպես է։

«Միանշանակ՝ համոզված եմ։ Ոչ միայն իմ, այլ նաև իմ եղբոր։ Սա առաջին գործը չէ, 2-րդ գործն էլ կա, որով արդեն համարյա 2 տարի առաջ է մեղադրանք ներկայացվել, մեկ տարի 8 ամիս էլ գտնվում է դատարանում։ Տարօրինակ է, որ դրան ուշադրություն չեն դարձել, որովհետև դատական նիստերը պետք է բաց լինեն։ Չնայած՝ նիստերը փակ են ընթանում, բայց դատական նիստերի գրաֆիկը բաց դրած է, դատալեքսում էլ կա մանրամասն։ Բայց որ՝ ուղիղ կապ ունի իմ ու եղբորս ակտիվ դիրքորոշումների հետ, ես միանշանակ համաձայն եմ։ Այս մեղադրանքի համար էլ ինձ նույն մարդն է զանգել, որն առաջին մեղադրանքը ներկայացնելու որոշումը կայացնելու ժամանակ էր զանգել։ Այնպես որ, միանշանակ, ուղիղ կապ եմ տեսնում»,- եզրափակեց Քերոբյանը։

Այսպիսով, Քերոբյանն ընդգծեց, որ պատճառն իր քաղաքական հայացքներն են, հավելելով, որ արդեն մեղադրանք առաջադրվել էր իրեն, որը դատարան է փոխանցվել։ Այդ գործը դեռ քննվում է, դեռ դրա արդյունքները չկան, բայց առաջադրվել է 2-րդ գործը։ Ամեն դեպքում՝ հաղորդագրությունը անանուն է հրապարակվել, որը դեռ քննվելու կարիք ունի։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան