copy image url
Ներքին 1 տարի առաջ - 14:30 04-06-2025

Հայաստանը ձկնամթերք արտահանո՞ւմ է ԵՄ երկրներ․ թույլտվության հետքերով

Մարտի 16-ից սկսած Հայաստանը ԵՄ անդամ երկրներ ձկնամթերք՝ ձկնկիթ, արտահանելու իրավունք էր ստացել, այս մասին ասել է «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսի ժամանակ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։

Նրա խոսքով՝ ԵՄ գործընկերների հետ 8 տարի տևած աշխատանքի արդյունքում վերջապես հայկական արտադրության ձուկն ու ձկնամթերքը կարող է արտահանվել ԵՄ շուկա։

«Սա շատ կարևոր ու բացառիկ նշանակության հնարավորություն է մեր երկրի, տնտեսվարողների համար։ Առաջին անգամ է, որ Հայաստանը հնարավորություն է ստանում ԵՄ արտահանել ձուկ ու ձկնամթերք։ Մենք մեր հարևան երկրներից ենք նույնիսկ առաջ անցել»,- ասել էր Տիգրան Պետրոսյանը։

Պարզելու համար՝ որոշմանը հաջորդած երկուսուկես ամսում Հայաստանից որքա՞ն ձկնամթերք է արտահանվել ԵՄ, ո՞ր ընկերություններն են արտահանել, և արդյոք կա՞ վիճակագրություն, Oragir.News-ը գրավոր հարցմամբ դիմել է Էկոնոմիկայի նախարարություն պարզաբանում ստանալու համար, որը ստանալուն պես՝ կներկայացնենք մեր ընթերցողներին։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ