Սանկտ Պետերբուրգում 64-ամյա կինը մահացել է մանդարին ուտելու հետևանքով առաջացած խեղդվելու բարդություններից։
Տուժածը խեղդվել է մրգի կտորից, որը խրվել է շնչուղիներում։ Նա տեղափոխվել է հիվանդանոց՝ կլինիկական մահվան վիճակում, սակայն բժիշկներին հաջողվել է նրան վերակենդանացնել։
Կինը մեկ շաբաթ շնչում էր խողովակի միջոցով և գտնվում էր բժիշկների հսկողության տակ, սակայն զարգացած բարդությունները դարձել են մահվան պատճառ։