Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին Միտք 1 տարի առաջ - 23:50 03-06-2025

Հուսանք՝ ՌԴ ղեկավարությունը տեղյակ է, որ մահաբեր դրոններով զինված բեռնատարները ՌԴ տարածք են մտցվել Ադրբեջանից

Ակնհայտ է, որ խորը թիկունքում գտնվող ռուսական ռազմական օդանավակայանների վրա դրոնային հարձակումները ուկրաինացիները չեն կազմակերպել: Այդպիսի գործողության համար ուկրաինական հատուկ ծառայությունները ոչ փորձ ունեն, ոչ գիտելիք ունեն, ոչ տեխնոլոգիական, ոչ էլ լոգիստիկ ռեսուրսներ ունեն:

Այս մասին գրել է պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանը:

«Ամերիկացիները կարող էին, բայց արդեն պաշտոնապես հայտարարել են, որ իրենք կապ չունեն այդ գործողության հետ, ավելին՝ տեղյակ էլ չեն եղել: Ի դեպ, դեռ Սառը պատերազմի ժամանակներից ամերիկացիները Ռուսաստանի տարածքում մարդ չեն սպանում, և հակառակը՝ ռուսական հատուկ ծառայությունները ԱՄՆ տարածքում մարդ չեն սպանում:

Այդ հարձակման թիկունքում (համարյա թե անթաքույց) կանգած են բրիտանական հատուկ ծառայությունները: Հուսանք, Ռուսաստանի ղեկավար շրջանակներում գիտեն, որ Ռուսաստանին սահմանակից միակ երկիրը, որտեղ բրիտանացիներն իրենց զգում են ինչպես ձուկը ջրում, Ադրբեջանն է: Նաև հուսանք, որ Ռուսաստանի ղեկավարությունն արդեն իսկ տեղեկացված է, որ մահաբեր դրոններով զինված բեռնատարերը մոնտաժվել ու ՌԴ տարածք են մտցվել Ադրբեջանից»,- գրել է նա:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան