Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 18:09 03-06-2025

Բա ասում էիք՝ «բոյկոտը ձախողվել ա», հիմա ինչու՞ եք դժգոհում թերհավաքագրումներից. Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը գրում է․ «Քանի դեռ Նիկոլ Փաշինյանն ու ու «ավանդական ընդդիմությունը» միմյանց անկողին են մտել, երկրում բազում խնդիրներ կան, որոնք անմիջականորեն վերաբերում են մարդկանց կյանքի պայմաններին։

Դրանցից մեկի՝ Երեւանի հանրային տրանսպորտի խնդրի մասին այսօր քաղաքապետարանը մի քանի ուշագրավ հայտարարություն է արել (տեսանյութը՝ մեկնաբանություններում)։

Եթե երկու բառով ամփոփենք՝ քաղաքապետարանը տեղեկացրել է, որ ի վիճակի չէ տրանսպորտի նոր շարժակազմ ձեռք բերել, որովհետեւ չի կարողանում տոմսերի վաճառքից բավարար չափով գումար հավաքել։ Այլ կերպ ասած՝ տրանսպորտային ռեֆորմի ձախողման պատասխանատվությունը փորձում են դնել «անբարեխիղճ ուղեւորների» եւ բոյկոտը կազմակերպող «չար ընդդիմադիրների» վրա։

Սրա հետ կապված մի քանի նկատառում ունեմ․
Նախ՝ ուղեվարձի թանկացման դեմ պայքարը նախաձեռնելիս մենք ասում էինք, որ մանրամասն հաշվարկ է պետք, որպեսզի հասկանալի լինի ե՛ւ մարդկանց գնողունակությունը, ե՛ւ տրանսպորտի զարգացման վրա թանկացումների հնարավոր ազդեցությունները։ Այսօրվա վիճակը ապացուցում է, որ մենք ճիշտ էինք՝ քաղաքապետարանը թանկացումը հիմնավորող նորմալ հաշվարկ չունի։

Ավինյանի հետ բանավեճի ժամանակ հարցրեցի ու այդպես էլ պատասխանը չստացա, հիմա նորից եմ հարցնում՝ հարկերը բարձրացնելու հաշվին էդքան փող եք հավաքում, ինչի՞ վրա եք ծախսում, որ տրանսպորտի համար փողը չի հերիքում:

Սրա հետ կապված ուզում եմ հիշեցնել, որ իմ քաղաքապետության շրջանում ձեռք ենք բերել այսօրվա ավտոպարկի մեծ մասը՝ շուրջ 460 ավտոբուս, բացառապես Երեւանի բյուջեի հաշվին։ Շեշտում եմ՝ կառավարությունից ոչ մի լումա դոտացիա չենք ստացել եւ ուղետոմսերը ՉԵՆՔ ԹԱՆԿԱՑՐԵԼ

Բա ասում էիք «բոյկոտը ձախողվել ա», հիմա ինչու՞ եք դժգոհում թերհավաքագրումներից։ Քաղաքապետարանի այսօրվա հայտարարությունը ապացուցեց, որ մեր նախաձեռնած բոյկոտը հաջողվել է, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորի

Ասում էիք՝ «թանկացնում ենք, որ նոր շարժակազմ բերենք»։ Քանի որ չեք բերում նոր շարժակազմ, դե հիմա էժանացրեք։

Հերթական անգամ իրենց ձախողումների համար մեղադրում են բոլորին՝ ընդդիմությանը, բոյկոտող ժողովրդին, վատ եղանակին, Նուպագաձիին։ Իրականում, մեղավորը ոչ կոմպետետ, կարճամիտ ու կոռումպացված իշխանավորներն են։ Հենց նրանք չլինեն, ամեն ինչ կամաց-կամաց տեղը կընկնի մեր բոլորիս միասնական ջանքերով»։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել