Ինչու հեռացվեց Նիկոլի Արամը, Քյոխը հարցաքննվել է, ՔՊ-ականները փնտրում են քեռակնոջը. Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում Արցախի Հանրապետության հանձնման, պատերազմի ժամանակ ցուցաբերած զինվորական պաշտոնեական անփութության, ինչպես նաև զենք-զինամթերք և սպառազինություն թշնամուն հանձնելու քրեական վարույթի շրջանակում հարցաքննվել է Արցախի պաշտպանության բանակի գնդապետ, «Եղնիկներ» զորամասի հրամանատար, «Արցախի հերոս» Կարեն Ջալավյանը՝ «Քյոխ»-ը։ Ավելին՝ օրաթերթի տեղեկություններով՝ նույն վարույթի շրջանակում հարցաքննվել է նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը։ Սա հիմք է ենթադրելու, որ, հնարավոր է, հենց վերջինիս հաղորդման կամ ցուցմունքների հիման վրա էլ սկսվել է գործընթացը, որի առանցքում այժմ հայտնվել է Արցախի նախագահի անունը։

Օրաթերթը նաև գրում է․ «Հունիսի 1-ին, երբ հանրությունը դեռ քննարկում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի աղմկահարույց գրառումը՝ «Սրբազան, գնա, շարունակիր քեռուդ կնգան դ…փել, ինձ հետ ի՞նչ գործ ունես», «Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ-ամերձ աղբյուրները պատմեցին, որ ալկոհոլի բաժակների շուրջ, տարբեր անկյուններում իշխող վերնախավի տարբեր ներկայացուցիչներ քննարկել, միմյանց հետ կատակներ են արել թե՝ «փնտրվում է քեռակինը»։

«Փաստ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանն իր քպականներով հակաեկեղեցական արշավի հերթական «արարն» է սկսել: Արշավ, որի սկիզբը դրվել է 2018 թվականի իշխանափոխությունից անմիջապես հետո՝ մե՛րթ մոլեգին ուժգնությամբ, մե՛րթ իբր «ընդմիջում» տալով, բայց իրականում «տակից» պայքարելով ամեն ազգայինի, այդ թվում՝ ՀԱԵ դեմ:

Օրաթերթը նաև գրում է․ Որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էինք, որ ԿԳՄՍՆ-ն նախաձեռնել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների մեկնարկն այն դեպքում, երբ կառավարության որոշմամբ համապատասխան ֆինանսավորում դեռ հատկացված չէ: Եվ, ահա, կառավարության համապատասխան որոշումը եղել է մայիսի 29-ին: Ըստ այդմ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հիմնադրման 100-ամյակի միջոցառումների անցկացման նպատակով պետբյուջեից կհատկացվի լրացուցիչ 300 մլն դրամ:

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ինչու հեռացավ «Նիկոլի Արամը»
իշխանական շրջանակներում այս պաշտոնանկությունը կապում են Փաշինյանի ծննդյան օրվա հետ: Իբրեւ թե ոստիկանապետը հունիսի 1-ին պատշաճ չի կազմակերպել միջպետական մայրուղու Սեւանի ճանապարհը «փակելու» գործը: Հիշեցնենք, որ Փաշինյանի 50-ամյակը նշել են Սեւանի կառավարական ամառանոցում: Ասում են, թե շատ է ջանք դրել` շուտ է փակել ճանապարհը, եւ երբ Փաշինյանն անցել է կորտեժով, սպասող վարորդները տեւական ազդանշաններով «ողջունել» են նրան։ Բացի այդ, ողջ Երեւանը ողողված էր «Շնորհավոր, քեռի Նիկոլ» եւ «Չենք վստահում» մակագրությամբ պաստառներով: Մեզ պատմեցին, որ Արամ Հովհաննիսյանը, որը Փաշինյանի տարեդարձի հյուրերից է եղել, առաջիններից է հեռացել, հավանաբար, Փաշինյանը հենց այնտեղ է ասել` դիմումդ գրի։

Օրաթերթը նաև գրում է. Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում օրերս մերժել են պետական գրանցում տալ ՔՊ-ից պոկված Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հիմնած նոր կուսակցությանը՝ ՄԱՍԿ անվանումով։ Մերժման հիմքում դրել են տեխնիկական վրիպակները

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին