Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:06 03-06-2025

Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. Մալաթիայում ջրի խողովակը վնասվել է, խմելու ջուրը ողողել է շենքրի բակերը. shamshyan.com

Այսօր՝ հունիսի 3-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Արդեն 4 ժամից ավելի է՝ Բաբաջանյան 23 շենքի դիմացով անցնող խմելու ջրի խողովակի վնասման հետևանքով ջուրը անխնա հոսում ու ողողում է մի ամբողջ թաղամաս:

Խմելու ջուրը լցվել է մի քանի բարձրահարկ շենքերի բակեր, լցվում անգամ շենքի նկուղներ, ինչը պարարտ հող է՝ շենքերի հիմքերը վնասելու համար:

Բնակիչները նշում էին.

«10 օր առաջ էր՝ սկսվեց այդ հատվածից խմելու ջուրը հոսել, 10 օր է՝ համարյա ամեն օր ահազանգել ենք «Վեոլիա ջուր», սակայն գալիս էին, նայում էին, արձանագրում այդ ամենը, ու խոստանում, որ խնդիրը կլուծեն, բայց ոչ մի օգուտ: Վերջին 3 օրերին «Վեոլիա ջրից» դարձյալ գալիս ու ասում էին, որ Երևանի քաղաքապետարանը պիտի անի, կամ էլ Երևանի քաղաքապետարանը պիտի թույլտվություն տա, որ քանդենք, խնդիրը վերացնենք, իսկ Մալաթիայի թաղապետարանից էլ ոչ մի դրական արձագանք: Թաղապետ Ռոմիկ Մխիթարյանին չգիտենք տեղեկացրել են, թե ոչ, բայց որ թաղապետը կարող է իր լծակներն օգտագործել ու «Վեոլիա ջրին» պարտավորեցնել, որ խնդիրը լուծի, հստակ է:

Միչդեռ 10 օր է, որ ջուրը հոսում էր, իսկ այսօր 4 ժամից ավելի է՝ մի քանի շենքերի բակեր դարձել են Վենետիկ, ոչ «Վեոլիա ջրին» է մտահոգում, ոչ էլ թաղապետարանին:

Թող մեզ չասեն, որ քաղաքապետարանն ու թաղապետարանը գործ չունեն, ճիշտ է «Վեոլիա ջուր»-ն է անելու, բայց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու Մալաթիայի թաղապետ Ռ. Մխիթարյանը հո կարող են «Վեոլիա ջրին» մի թեթև «դոզա» տալ ու խնդիրը կլուծվի:

Ամբողջ աշխարհը պայքարում է ջուրն աչքի լույսի պես պահելու ուղությամբ, մեզ մոտ բարձիթողի վիաճկ է:

Ջուրը հասնում է նաև այն հատվածներ, որի հարևանությամբ Երևանի քաղաքապետարանի ու Մալաթիայի թաղապետարանի շնորհիվ բարեկարգվել ու ստեղծվել են խաղահրապարակներ, բայց ում է պետք, եթե խաղահրապարակ մտնելու համար նավակներ պիտի օգտագործենք, այնպես որ «Վեոլիա ջուրը» թող հրատապ գա ու խնդիրը լուծի, թե չէ ջուրն անխնա կորում է ու հարց է՝ այդ գումարները «Վեոլիա ջուրը» ում ջանից ա դուրս բերելու, իհարկե սպառողների:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել