copy image url
Միտք Ներքին 1 տարի առաջ - 14:12 02-06-2025

Ստեղծված իրավիճակը յուրաքանչյուրիցս պահանջում է ուժերի գերլարումով համախմբում մեր նպատակների շուրջ

ԱԺՄ (Ազգային ժողովրդավարական միություն) կուսակցության հայտարարություն է տարածել վերջին իրադարձությունների վերաբերյալ․

«Ողջունում ենք Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախաձեռնությամբ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից Բեռնում անցկացված՝ «Կրոնական Ազատություն․ հայկական հոգևոր, մշակութային և պատմական ժառանգության պահպանումը Արցախում/Լեռնային Ղարաբաղում» խորագրով միջազգային համաժողովը։

Շատ բնական է, որ Վեհափառը՝ որպես հայ ժողովրդի հոգևոր առաջնորդ, իր վրա պատասխանատվություն է վերցնում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության և ժողովրդի հայրենազրկված հատվածի՝ արցախահայության իրավունքների նկատմամբ։ Այդ հարցերը ոչ միայն ազգային տիրույթում են, այլև կարևոր նշանակություն ունեն միջազգային մարդասիրական իրավունքի տեսանկյունից։ Եվ պատահական չէ, որ Բեռնի համաժողովի արդյունքում հրապարակված հայտարարության մեջ շեշտվում է բռնի տեղահանված ժողովուրդների՝ իրենց նախնյաց երկիր անվտանգ, արժանապատիվ և խտրականությունից զերծ պայմաններում վերադառնալու իրավունքը։

Նաև նշվում է․ «Արցախի/Լեռնային Ղարաբաղի ժառանգությունը պատկանում է ոչ միայն հայ ժողովրդին, այլ ամբողջ մարդկությանը, և այն պաշտպանելը մեր հավաքական պատասխանատվությունն է»:

Բացարձակապես անընդունելի ենք համարում Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հայտարարություններն՝ ուղղված Հայ առաքելական եկեղեցու և նրա հոգևոր առաջնորդի հասցեին։ Այսօրվա աշխարհում աննախադեպ է, երբ որևէ կրոնական կառույցի առաջնորդ մեկ այլ կրոնական կառույցի դեմ նման մեղադրանքներով է հանդես գալիս՝ սերմանելով կրոնական և ազգային թշնամանք ու ատելություն։

Եթե ուզում ես ոչնչացնել որևէ պետություն ու ժողովուրդ, ֆիզիկական ոչնչացումից ավելի կարևոր է հոգևոր ոչնչացումը՝ մշակույթ, կրթություն, պատմություն, կրոն։

Հայաստանի ներկա իշխանությունը, շարունակելով իր հակահայ գործունեությունը, նոր արշավ է սկսել Եկեղեցու դեմ։ Պատճառներից մեկն էլ այն է, որ վերջնականապես կորցնելով հեղինակությունն ու գտնվելով իշխանությունը կորցնելու վտանգի առջև՝ այս իշխանությունը փորձում է ոչնչացնել բոլոր հեղինակությունները։

Իսկ Հայ առաքելական եկեղեցին՝ որպես հազարամյա հոգևոր կառույց, հայ ժողովրդի կյանքում ունի բացառիկ նշանակություն ու հեղինակություն։

Ստեղծված իրավիճակը յուրաքանչյուրիցս պահանջում է ուժերի գերլարումով համախմբում մեր ազգային, պետական խնդիրների ու նպատակների շուրջ՝ հաղթահարելու պետության ու ժողովրդի առջև կանգնած ծանր մարտահրավերները, լուծելու այդ խնդիրներն ու հասնելու այդ նպատակների իրագործմանը»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում

Ձեզ գուցե հետաքրքրի