copy image url
Ներքին Միտք 1 տարի առաջ - 09:24 01-06-2025

Ոչինչ, որ մեծերով, մի քիչ վիճենք, իրար հայհոյենք. դրան լուրջ մի վերաբերվեք. շնորհավոր ձեր տոնը և կրկին ներողություն. Աննա Հակոբյան

Աննա Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը Հունիսի 1-ի առթիվ. «Դիմում եմ Հայաստանի բոլոր քաղաքական գործիչների, դատական, օրենսդիր, գործադիր մարմիններում պաշտոններ ունեցողների, հանրային գործիչների, բոլոր խմբագիրների, լրագրողների, քաղաքական ակտիվիստների երեխաներին.

Սիրելի՜ երեխաներ, համով ձագուկներ, չքնաղ, անարատ արարածներ,

Ես ներողություն եմ խնդրում ձեզանից ձեր փոքրիկ, զուլալ հոգիներին ցավ պատճառելու համար։ Ներողություն եմ խնդրում ձեր պայծառ ու ուրախ մանկության վրա ստվեր գցելու համար։

Ուզում եմ՝ իմանաք, որ մենք ուղղակի մեծական խոսակցություն ունենք, որ պարտավոր ենք մինչեւ վերջ տանել։ Այս խոսակցությունը հանգամանքների բերումով ընթանում է «մարտեր առանց կանոնների» ժանրով։ Բայց դուք մի’ հավատացեք ոչ մի բանի։ Լուրջ մի’ վերաբերվեք ոչ մի բառի։ Մի’ լսեք, մի’ դիտեք, մի’ քննարկեք։ Դա ձեր գործը չէ։

Իմացեք, որ ձեզանից յուրաքանչյուրի հայրիկը ու մայրիկը ամենալավն են։ Նրանք ձեզ անսահման սիրում են։ Նրանք ապրում են ձեզ համար, պայքարում են ձեզ համար, ամեն ինչ անում են ձեզ լավ ներկա եւ լավ ապագա նվիրելու համար։ Բոլորիդ հայրիկների ու մայրիկների համար դուք ամենակարեւորն եք, ամենաթանկը, ամենասիրելին։

Եւ, նորից եմ ասում, չհավատա’ք լսած ոչ մի խոսքի։ Բոլորի հայրիկներն ամենալավն են, բոլորի մայրիկներն ամենալավն են։

Մենք՝ մեծերս, պարզապես մի քիչ անառողջ, կեղծիքներով պարուրված միջավայր ենք ժառանգել, եւ ոչ ոք մեղավոր չէ դրա համար։ Բայց մենք ձեր հանդեպ մեծ մեղք գործած կլինենք, եթե նույնը ժառանգենք ձեզ։
Մենք պարտավոր ենք վեր հանել խորը պահած բոլոր ծանր եւ բարդ հարցերը, խոսել դրանց մասին, լուծել դրանք։ Մենք պարտավիր ենք մաքրել մեր միջավայրը եւ ձեզ թողնել ոչ միայն բարեկեցիկ պետություն, այլեւ առողջ եւ բարեկիրթ միջավայր։

Եւ ոչինչ, որ մենք՝ մեծերով, մի քիչ վիճենք, իրար հայհոյենք։ Մենք մեծ ենք, այդ ամենին կդիմանանք։ Իսկ դուք ոչ մի խոսքի մի հավատացեք եւ լուրջ մի վերաբերվեք։ Մի էլ լսեք՝ գիրք կարդացեք, մուլտեր ու ֆիլմեր դիտեք, բակում իրար հետ պահմտոցի, ֆուտբոլ ու այլ խաղեր խաղացեք։ Շա՜տ սովորեք, լա՜վ սովորեք։ Շա՜տ կարդացեք։ Գիտելիքի մեջ է երջանկությունը։ Գիտելիքի մեջ են բոլոր գաղտնիքներն ու հաղթանկները։

Սիրելի ձագուկներ, շնորհավոր ձեր տոնը եւ կրկին՝ ներողություն»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին