Ներքին 1 տարի առաջ - 18:00 31-05-2025

Հայացք դրսից. Իրանը 2020-ին վախեցավ տարածաշրջանային պատերազմից, բայց «միջանցքը» կարմիր գիծ է

«Հայացք դրսից» հաղորդման հյուրը իրանցի փորձագետ, իրանագետ Փույա Հոսսեինին է:

2020 թվականի պատերազմը Իրանի համար ոչ միայն սահմանների անվտանգային սպառնալիք էր, այլ նաև ազդակ, որ տարածաշրջանում ուժերի դասավորությունը փոխվում է։ Իրանը զգուշանում էր լայնամասշտաբ պատերազմի տարածումից, մասնավորապես՝ իր հյուսիսային սահմանների մոտ՝ Արևմտյան Ադրբեջանի և Սյունիքի միջև ընկած տարածքներում։ Սակայն «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը, որն առաջ էր քաշում Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, Թեհրանում ընդունվեց որպես «կարմիր գիծ»։

Իրանի Իսլամական Հանրապետությունը միանշանակ հայտարարեց, որ չի հանդուրժի տարածաշրջանային տարանցիկ ճանապարհ, որը կարող է խախտել Իրանի և Հայաստանի սահմանը կամ փոխել միջազգային ճանաչված սահմանների իրավական կարգավիճակը։ Այս մասին խոսելով՝ Հոսսեինին նշում է.

«Իրանն առաջին իսկ օրերից արձագանքեց «միջանցք» բառին։ Դա լուրջ է՝ որովհետև այդ տերմինը ենթադրում է սուվերենության կորուստ, և դա անընդունելի է Թեհրանի համար։ Իրանը ցանկանում է տարանցիկ կապեր, բայց միայն այնպիսիք, որոնք հարգում են երկրների ինքնիշխանությունը»։

Հոսսեինին ընդգծում է, որ Իրանը փորձում է հավասարակշռված քաղաքականություն վարել՝ չհրաժարվելով համագործակցությունից Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, բայց միաժամանակ պաշտպանելով իր ստրատեգիական շահերը՝ կապված Հայաստանի հետ ունեցած սահմանների, տրանսպորտային ուղիների և տարածաշրջանային կայունության հետ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը