Ուղիղ եթեր

Ջալալ Հարությունյանը դատապարտվեց, Պապիկյանին ու «Շիշ բռնողին» 40 հարց են տվել, Սասուն Միքայելյանը դեղին քարտ է ստացել․ Մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ուշագրավ իրավիճակ է ստեղծվել դատական համակարգում, դատարանները աղմկահարույց գործերով փորձում են ժամանակ ձգձգել, որպեսզի, վաղեմության ժամկետի հիմքով, գործերը, քրեական հետապնդումները դադարեցվեն: Մասնավորապես, օրինակ, Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը դատապարտվեց հինգ ու կես տարվա ազատազրկման:

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երեկ ԱԺ-ում ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի եւ ՔՊ խմբակցության պատգամավորների 4 ժամ տեւած դռնփակ հանդիպումը բավականին թեժ է եղել: Շուրջ 40 պատգամավոր է գրանցվել նախարար Պապիկյանին ու ՔՊ խմբակցության պատգամավոր, մեդիադաշտում «Շիշ բռնող» անունով հայտնի Հայկ Սարգսյանին հարցեր ուղղելու համար:

Հայաստանի մշտական բնակչությունն աճել է 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ․ հայտնում է օրաթերթը։

«Երեւանի Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում կրքերը չեն հանդարտվում: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանի մտերիմ շրջանակը փորձում է պարզել, թե ով է համարձակվել ի լուր աշխարհի «ներկայացնել» համալսարանում տիրող իրավիճակը:

Հրապարակ օրաթերթը գրում է․
ԵԿՄ նախագահ, ՔՊ վարչության անդամ Սասուն Միքայելյանը դեղին քարտ է ստացել ՔՊ վերնախավից՝ մայիսի 9-ին Եռաբլուրում արած հայտարարության համար։ Վարչության վերջին նիստերից մեկի ժամանակ նրանից բացատրություն են պահանջել, թե ում էր ակնարկում՝ ասելով, որ Արցախն ինքը չի հանձնել, եւ լրագրողներին ուղղորդում էր հարցեր տալ «հանձնողներին»։

Առաջին հանրապետության օրվա առիթով Նիկոլ Փաշինյանի ուղերձը բուռն քննարկումներ է առաջացրել նաեւ ՔՊ-ական շերտերում։ Այն ոչ միայն քննադատել են, այլեւ վտանգավոր զարգացումներ կանխատեսել, մասնավորապես՝ հայրենիքի մասին հատվածից․ գրում է Հրապարակ օրաթերթը։

Իշխանական զույգը՝ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը, կրկին Սյունիք են գնում․ հունիսի 7-8-ին նրանք կլինեն Սիսիանում եւ Գորիսում։ Այցի հիմնական նպատակը տիկնոջ «Կրթվելը նորաձեւ է» արշավն է․ հայտնում է օրաթերթը։

Այս և այլ լուրերին կարող եք ծանոթանալ Oragir.News կայքում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել